Շաբաթ, 15 Օգոստոս, 2026

ԿԼ. Նոան գեղեցիկ ինքնագոլի շնորհիվ հաղթեց ԿուՊՍ-ին –

interfootball.am

Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի առաջին հանդիպման մրջանակում VBet Հայաստանի Պրեմիեր լիգայի փոխչեմպիոն «Նոան» Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում մրցեց ֆիննական «ԿուՊՍ»-ի դեմ։

Հիմնականում հավասար պայաարում ընթացած խաղում «Նոան» հաղթեց 1:0 հաշվով։ Հանդիպման միակ գոլը գրանցվեց 77-րդ րոպեին, երբ Անտոն Պոպտովիչը գրավեց սեփական դարպասը` դառնալով բավական գեղեցիկ ինքնագոլի հեղինակ։

Հավելենք, որ կողմերի միջև պատասխան հանսիպումը կայանալու է հուլիսի 15-ին Ֆինալնդիայի Կուպիո քաղաքում` Երևանի ժամանակով 20:00-ից սկսած։