Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Կիրանց-Ոսկեպար ճանապարհի հատվածներն Ադրբեջանին հանձնելով` կխաթարվի Իջեւան-Նոյեմբերյան տրանսպորտային կապը. «Հրապարակ»

13/06/2026
- Նորություններ

Մայիսի 30-ին Ոսկեպար գյուղում նախընտրական քարոզչության ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Ադրբեջանի հետ սահմանազատումը շարունակվելու է։ Նա Ոսկեպարում ոչ թե անդրադարձավ այդ 3 առանձնատների խնդրին, այլ նախկինում ադրբեջանաբնակ Ներքին Ոսկեպար (Աշաղի Ասքիպարա) գյուղին հարակից տարածքում 1980-ականներին ոսկեպարցիների կառուցած, լքված երկհարկանի 27 տներին․ «Իհարկե, էնտեղ Խորհրդային Միության ժամանակվա տների հետ կապված խնդիրներ կան, էդ խնդիրներն էլ մենք կնայենք, կլուծենք»:

Թե ինչպես է լուծվելու այդ 27 տների հարցը, հայտնի չէ։ Միջպետական ավտոճանապարհի Կիրանց-Ոսկեպար հատվածում, ճանապարհի որոշ հատվածներ քարտեզով գտնվում են Ադրբեջանի տարածքում։ Սահմանազատման շարունակության դեպքում ԽՍՀՄ ժամանակ անկլավ հանդիսացած Վերին Ոսկեպարը եւ Կիրանց-Ոսկեպար ճանապարհի առանձին հատվածներ, ամենայն հավանականությամբ, կհանձնվեն Ադրբեջանին

2024թ․ գարնանը ոսկեպարցիների հետ հանդիպումների ժամանակ Նիկոլ Փաշինյանը, որպես խնդրի լուծման տարբերակ, նշում էր այդ հատվածներում թունելներ-ճանապարհներ կառուցելը։ Կիրանց-Ոսկեպար ճանապարհի հատվածներն Ադրբեջանին հանձնելով, կխաթարվի Իջեւան-Նոյեմբերյան տրանսպորտային կապը: Այդ ճանապարհի այլընտրանքային ուղին Ենոքավան-Կարմիրգյուղ-Ջուջեւան ճանապարհն է, որի միայն մի փոքր մասն է շահագործման ենթակա։

Այդ կապակցությամբ արված տեղեկատվական հարցումիս Տավուշի մարզպետարանից պատասխանել են․ «2024թ. ՀՀ պետական բյուջեի ծրագրով ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության պատվիրատվությամբ իրականացվել են 6.3 կմ երկարությամբ (Մ-4) – Ենոքավան-Կարմիրգյուղ (գյուղատեղի)- (Հ-58) հանրապետական նշանակության ավտոճանապարհի (Ենոքավան տանող) հատվածի հիմնանորոգման աշխատանքները:

Աշխատանքներն իրականացրել է «Ճանապարհ» ՍՊԸ-ն։ Հանձնված է շահագործման: Այն համարվում է Մ-4-Ենոքավան-Կարմիրգյուղ-Հ-58 ճանապարհի սկզբնամաս, մնացած՝ 65.5 կմ հատվածի վերականգնման համար լիազոր մարմնի կողմից հաստատված ծրագիր չկա»։

Պետբյուջեից 642 միլիոն դրամ է ծախսվել՝ 6.3 կմ հատվածի հիմնանորոգման համար, անցել է 2 տարի, սակայն այդ ճանապարհի շարունակությունը կառուցված չէ։ Հավելեմ՝ Կարմիրգյուղ ամառանոցը Ջուջեւանից, միջպետական ավտոճանապարհից շուրջ 20 կմ հեռավորությամբ է, այդ ճանապարհն ասֆալտապատ չէ եւ հիմնանորոգման խիստ կարիք ունի։

Նախորդ գրառումը

Մահացել է Պերճ Պռոշյանի թոռնուհին՝ Սայաթ Նովայի եւ Պռոշյան տոհմի վերջին ներկայացուցիչներից մեկը

Հաջորդ գրառումը

«Ուժեղ Հայաստան» անունից տարածվում են կեղծ տեղեկություններ

Համանման Հոդվածներ

Նորություններ

Կյանքից վաղաժամ հեռացել է ՀՀ ԶՈՒ զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի ուսանող Նարեկ Թորոսյանը

22/07/2026
Միջազգային

Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում

22/07/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ռուբեն Վարդանյանը որոշում է կայացրել արդարության համար պայքարը շարունակել միջազգային իրավական մեխանիզմների միջոցով. Սիրանուշ Սահակյան

22/07/2026
Միջազգային

Իրանի վրա հարձակման հետևանքով 500 ամերիկացի զինվոր է վիրավորվել

22/07/2026
Հաջորդ գրառումը

«Ուժեղ Հայաստան» անունից տարածվում են կեղծ տեղեկություններ

Լրահոս

Կյանքից վաղաժամ հեռացել է ՀՀ ԶՈՒ զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի ուսանող Նարեկ Թորոսյանը

22/07/2026

Կյանքից վաղաժամ հեռացել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի «Լրագրություն» ուղղության ուսանող Նարեկ Թորոսյանը։ «Հայ-ռուսական համալսարանի ղեկավարությունը, դասախոսական...

Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում

22/07/2026

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը  կցանկանար, որ ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն զբաղեցնի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը ներկայիս գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի լիազորությունների ավարտից հետո.  հաղորդում է New York...

Ռուբեն Վարդանյանը որոշում է կայացրել արդարության համար պայքարը շարունակել միջազգային իրավական մեխանիզմների միջոցով. Սիրանուշ Սահակյան

22/07/2026

Բաքվում ապօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը հայտարարություն է տարածել, որը...

Իրանի վրա հարձակման հետևանքով 500 ամերիկացի զինվոր է վիրավորվել

22/07/2026

Իրանի դեմ ԱՄՆ ռազմական գործողությունների ընթացքում վիրավորվել է ավելի քան 500 ամերիկացի զինծառայող. հայտնել է Associated Press-ը ՝ հղում անելով իր աղբյուրներին։...

Ամերիկյան բանակը հայտարարել է Իրանի վրա հարձակման հերթական փուլի ավարտի մասին

22/07/2026

Ամերիկյան բանակն Իրանի տարածքում հրթիռային  նոր հարվածներ է հասցրել։ Գիշերվա ժամը 3-ի դրությամբ CENTCOM-ի ուժերն սկսել են  հարվածել Իրանում գտնվող...

Զինծառայող է մահացել

21/07/2026

«ՊՆ N զորամասի զինծառայողի` հուլիսի 21-ին արձանագրված մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Կատարվում են քննչական և վարութային գործողություններ»,-հայտնում...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական