Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

«Ուժեղ Հայաստան» անունից տարածվում են կեղծ տեղեկություններ

Հարգելի գործընկերներ,

Ահազանգեր ենք ստացել, որ տարբեր կեղծ հարթակներ և օգտահաշիվներ մեր անունից տարածում են իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ։

Մասնավորապես, «Ուժեղ Հայաստան» դաշինքի աջակից ներկայացող կեղծ օգտահաշիվներից նամակներ են ուղարկվում զանգվածային լրատվության միջոցներին և անհատ լրագրողներին՝ փորձելով ստեղծել թյուր տպավորություններ և տարածել ապատեղեկատվություն։

Պաշտոնապես հայտարարում ենք, որ նման հաղորդագրությունները որևէ առնչություն չունեն «Ուժեղ Հայաստան»-ի հետ և չեն արտահայտում մեր դիրքորոշումը։

Կոչ ենք անում ԶԼՄ-ներին, լրագրողներին և հանրությանը զգոն լինել, տեղեկատվությունը ստուգել բացառապես մեր պաշտոնական հաղորդակցման հարթակներով։

Շնորհակալություն համագործակցության համար։

Մարիաննա Ղահրամանյան, «Ուժեղ Հայաստան» կուսակցության մամուլի քարտուղար