Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Կիրանցի հողերը հանձնել են գաղտնիության դրոշմագրով

Տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանը տեղեկացնում է, որ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին հարցում է արել՝ Ադրբեջանին հանձնված տարածքների դիմաց պետական բյուջեից ինչքա՞ն գումար է նախատեսված Կիրանցի բնակիչներին փոխհատուցելու համար, ինչքա՞նն է նրանց արդեն տրվել, ի՞նչ սկզբունքով է որոշվել փոխհատուցման չափը։

Մարզպետարանից պատասխանել են․«Պահանջվող տեղեկատվությունը ենթակա չէ տրամադրման, քանի որ այն ունի գաղտնիության դրոշմագիր»։