Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Գերասիմ Վարդանյանի կալանքը 1 ամսով երկարաձգվեց

ՀՅԴ գերագույն մարմնի անդամ Գերասիմ Վարդանյանը ևս մեկ ամիս կմնա կալանքի տակ. հայտնում է նրա փաստաբան Սերգեյ Հարությունյանը։

«Դատավոր Մելիքսեթյանը մասնակի բավարարեց Գերասիմ Վարդանյանի վերաբերյալ քննիչի միջնորդությունը՝ կալանքը երկարաձգվեց մեկ ամսով»,– գրել է փաստաբանը։

Վերացվել է ազգականներին տեսակցելու արգելքը։

Գերասիմ Վարդանյանը մեղադրվում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցներին նյութապես շահագրգռելու մեջ։ ՀՀ քննչական կոմիտեն հայտնել էր, որ 2 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել ակցիայի մասնակիցներին գումար տալու համար։

Գերասիմ Վարդանյանը 2 ամսով կալանավորվել է։