Երկուշաբթի, Մայիսի 25, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Մակրոնն Էջմիածին չի այցելի, իսկ Ֆրանսիայի երեք նախագահներն էլ իրենց պետական այցի ընթացքում եղել են Մայր Աթոռում, հանդիպել Կաթողիկոսի հետ

30/04/2026
- ԿԱՐԵՎՈՐԸ, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Հայաստանի կառավարությունը հրապարակել է Ֆրանսիայի նախագահ Մակրոնի Հայաստան կատարելիք պետական այցի օրակարգը: Ըստ այդ օրակարգի՝ Մակրոնը, բացի Փաշինյանի հետ հանդիպումից, կհանդիպի նաեւ Հայաստանի նախագահի պաշտոնը զբաղեցնող Խաչատուրյանի հետ, նաեւ կայցելի Ծիծեռնակաբերդ, Մատենադարան, ինչպես նաեւ Գյումրի. այնտեղ կլինի նաեւ երաժշտական փառատոն:

Դե, Գյումրի այցը պայմանավորված է թերեւս նրանով, որ նախագահների Պետական այցը ենթադրում է մայրաքաղաքից բացի այլ քաղաք այցելություն: 2006 թվականին Ժակ Շիրակի այցի դեպքում այդպիսին դիտվել է Էջմիածինը, ուր նա այցելել է Մայր Աթոռ, իսկ 2011 թվականին Սարկոզիի եւ 2014 թվականին Օլանդի դեպքում՝ ծրագրում ներառված է եղել Գյումրին:

Այստեղ կա մեկ այլ շատ կարեւոր հանգամանք: Ֆրանսիայի այդ երեք նախագահներն էլ իրենց պետական այցի ընթացքում եղել են Մայր Աթոռում եւ հանդիպել են Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ: Դա Հայաստանում միշտ եղել է պետական արարողակարգի մաս: Հիմա, գիտենք, որ պաշտոնական Երեւանը այդ իմաստով «քանդել» է պետական արարողակարգը:

Մակրոնի պետական այցի համատեքստում չի հաղորդվում Մայր Աթոռ այցի մասին: Բայց, այստեղ կա շատ էական մի բան: Եթե Երեւանը պետական արարողակարգը փոխել է, ապա դա դեռ չի նշանակում, որ փոխվել է հայ ժողովրդի պատմությունը, համաշխարհային քրիստոնեության պատմությունը: Իսկ թե՛ հայ ժողովրդի պատմության, ինքնության, թե՛ համաշխարհային քրիստոնեական պատմության համատեքստում Հայ Առաքելական եկեղեցու դերի մասին խոսելը թերեւս ավելորդ է անգամ: Հետեւաբար, անկախ պետական արարողակարգից, հայ ժողովրդի հանդեպ հարգանքի եւ անգամ քրիստոնեական պատմության հանդեպ հարգանքի պարագայում Ֆրանսիայի նախագահ Մակրոնը ինքը պետք է ցանկություն արտահայտի լինել Մայր Աթոռում: Եթե Ֆրանսիայի նախագահը հայտնի այդ կամքն ու ցանկությունը, որեւէ մեկը պաշտոնական Երեւանում չի կարող խոչընդոտել դրա իրականացմանը: Իսկ հայ ժողովուրդը, Հայաստանի հանրությունը՝ թերեւս իրապես կողջունի Մակրոնին այդ քայլի համար:

Ֆրանսիայի բոլոր նախկին նախագահները Հայաստան պետական այցի ընթացքում պատվել են հայ ժողովրդի նկարագիրն ու ինքնությունը՝ Մայր Աթոռ այցով, եւ ֆրանսիական քաղաքակրթական վայելչությամբ պատվել են համաշխարհային քրիստոնեական քաղաքակրթության մեջ հայ ժողովրդի մեծագույն դերը, որ եղել է նաեւ Հայ Առաքելական եկեղեցու միջոցով:

Իսկ Ֆրանսիան իր քաղաքակրթական հետագծի պարագայում մշտապես մեծ ուշադրության է արժանացրել քրիստոնեության պատմությունն ու նաեւ հատկապես արեւելյան քրիստոնյաների հանգամանքը, այդ թվում նաեւ ֆրանսիական աշխարհաքաղաքականության պարադիգմում:

Այդ իմաստով, Մակրոնի հայաստաննյան այցը դառնում է նաեւ որոշակի «քննություն», ու թող դա բոլորովին չհնչի մեծամիտ կամ սնապարծ:

Եթե Ֆրանսիայի նախագահը անտեսում է Մայր Աթոռը, ապա դա ոչ ավելի եւ ոչ պակաս, նշանակում է անտեսել հայ ժողովրդին:

Հակոբ Բադալյան, քաղաքական վերլուծաբան

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Փողոցից եկած իշխանությունը, որը հենվում է իռացիոնալ ամբոխի և ստորին խավի վրա, կործանման կտանի հայ ժողովրդին և պետությանը. Անդրանիկ Միհրանյան

Հաջորդ գրառումը

Հայաստանն Ադրբեջանի հետ երբեք ադրբեջանցիների վերադարձի հարց չի քննարկել և չի քննարկում. Փաշինյան

Համանման Հոդվածներ

Նորություններ

Արցախի հարցը սենյակի դուռ չէ, որ Նիկոլ Փաշինյանը փակի-բացի. Թաթոյան

25/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Հայկական ելակը Ռուսաստանը Բագրատաշենից հետ է ուղարկել Հայաստան

25/05/2026
Նորություններ

Փաշինյանի գլխավոր պապան Ալիևն է. աչքիս վերջում էլ գլխավոր պապան գալու է, նրա համար քարոզարշավ անի. Արման Թաթոյան

25/05/2026
Նորություններ

«Հայաստան» դաշինքի հանրահավաքը Վայքում

25/05/2026
Հաջորդ գրառումը

Հայաստանն Ադրբեջանի հետ երբեք ադրբեջանցիների վերադարձի հարց չի քննարկել և չի քննարկում. Փաշինյան

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

«Ցնցող» նախընտրական մանիպուլյացիա. Ախալքալաք – Կարս երկաթուղի. Կարեն Հեքիմյան

24/05/2026

«Ցնցող» նախընտրական ձեռնածություն (մանիպուլյացիա): Փաշինյան Նիկոլն ուրախ է, որ «Ախալքալաք -Կարս երկաթուղին, Ադրբեջանի երկաթուղու նման այլեւս բաց է Հայաստանից արտահանումների...

ԿարդալDetails
22 Մայիսի, 2026

«Հայերի կոտորածը սաքսոնական, սիոնիստական ու թուրանական առանցքի աշխարհաքաղաքական ծրագրերի  լույսի ներքո»

22/05/2026

«Ղարաբաղը մերը չէր». Փաշինյանի նոր քաղաքական ուղերձը Կովկասի հարցերով  իրանցի փորձագետ  Բորհան Հեշմաթիի ուշադրությունից չի վրիպել ՀՀ  վարչապետՆիկոլ Փաշինյանի՝ Արցախի...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Առգրավել են Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի հեռախոսը. փաստաբան

24/05/2026

Առգրավել են Արցախի նախագահի հեռախոսը. հայտնել է արցախցի փաստաբան Ռոման Երիցյանը: «1. Զինվորական քննչական գլխավոր վարչության հետաքրքրությունը 2023 թվականի սեպտեմբերի...

ԿարդալDetails
Նորություններ

Ուղիղ. Ճակատագրական հայտարարություն. Սամվել Կարապետյան

25/05/2026

Ընտրություններին ընդառաջ` կառավարության վերջին նիստը, մեր ժողովրդի ապագայի համար ճակատագրական հայտարարությամբ։

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական