Կիրակի, Ապրիլի 19, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Օրհներգի և դրոշի պարտադրման «առաջարկով» փորձ է արվում Եկեղեցին վերածել երկրում հաստատվող իշխանական կամայականության լեգիտիմացման գործիքի. վերլուծություն

08/12/2025
- ԿԱՐԵՎՈՐԸ, Նորություններ, Վերլուծություն
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Իշխանությունը պետք է վերջին մեկ տարվա իր բոլոր նախաձեռնությունների հանրային արձագանքից հասկանա մեկ բան: Հանրությունը այլևս մերժում է յուրաքանչյուր բան, նարատիվ` առանց խորանալու դրա լավ կամ վատ կողմերի մեջ, եթե դրա հեղինակն ու դա առաջարկողը Փաշինյանն է: Բարի գալուստ լեգիտիմության խորը դեֆիցիտի դառը իրականություն:

Նույնը տեղի է ունենալու վերջին՝ եկեղեցում դրոշ և օրհներգ երևույթի հետ: Այս առումով մեր հանրությանը պետք է օգնել, որ իշխանությունը առաջին հայացքից «անմեղ» առաջարկով չկարողանա կոծկել այն իրական մոտիվը, որն ունի: Այսպիսով՝ Փաշինյանի հայտարարությունը, թե «301 թվականին Հայ Առաքելական Եկեղեցին ստեղծվել է պետության կողմից», ակնհայտ փորձ է՝ վերաձևելու պատմական իրականությունը այնպես, որ Եկեղեցին ներկայացվի ոչ թե որպես դարերի ընթացքում ձևավորված հոգևոր իշխանություն և ազգային ինքնության առանցք, այլ որպես պետական որոշմամբ ծնված կառույց։

Նա փայլուն գիտի, որ այդպես չէ, բայց անում է քաղ.տեխնոլոգիական վարժություն իրական նպատակներին հասնելու համար, որի իրական մոտիվն է հանրային գիտակցության մեջ Եկեղեցու ինստիտուցիոնալ ինքնավարությունը փոխարինել ենթակայության գաղափարով։ Երբ իշխանությունն ասում է «պետությունն է ստեղծել», նա ենթադրում է «պետությունն էլ իրավունք ունի ձևափոխելու»։ Այս իրավիճակում պատմական ճշմարտության աղավաղումն ընդամենը միջոց է՝ արդարացնելու և լեգիտիմացնելու պետական ներթափանցումը մի տարածք, որտեղ աշխարհիկ իշխանությունը չի ունեցել և չի կարող ունենալ ներքին կարգավորման լիազորություն։

Այս նույն տրամաբանության շարունակությունն է օրհներգի պարտադրումը եկեղեցական արարողակարգին։ Առաջարկը ներկայացվում է իբրև «պետականության բարձրացման» քայլ, սակայն իրականում գործում է որպես լոյալության պարտադրման տեխնիկա։ Պետական խորհրդանիշը մտցվում է պատարագի փոխարեն՝ ոչ թե հոգևոր կյանքի հարստացման, այլ վերահսկողության նոր մեխանիզմ որդեգրելու համար։ Երբ պետությունն առանց իրավական հիմքի և առանց եկեղեցական կանոնի սրբագրում է Եկեղեցու ծիսակարգը, դա ոչ թե սիմվոլիկ ժեստ է, այլ ինստիտուցիոնալ ներխուժում։ Այս քայլը փաստացի ստեղծում է հնազանդեցման քարտեզ, որով իշխանությունն ամրագրում է, թե ո՞ր թեմերն ու հոգևորականներն են ենթարկվում իրեն, և ովքեր են պահպանելու «ինքնավարության» իրենց իրավունքը։ Առաջինները ստանում են իշխանության «թույլտվությունը»՝ գոյատևելու, երկրորդները պիտակավորում են, ենթարկվում շանտաժի, ճնշման և վերջապես բանտարկման:

Պարզ է նաև, որ այս ամենը զուտ ներքաղաքական խաղ չէ։ Այն տեղավորվում է սահմանադրական վերաձևումների և «չորրորդ հանրապետության» ծրագրի ազգային-իմաստային շրջանակում, որտեղ առաջին հերթին պետք է թուլացվի այն ինստիտուտը, որն ունի պատմական ինքնություն, կազմակերպված համայնք և արժեքային դիմադրություն։ Եկեղեցին այս առումով ոչ միայն հոգևոր կենտրոն է, այլ նաև հանրային վերահսկողության, ազգային շարունակականության և պահպանողականության կարևորագույն օղակ։ Հենց այդ պատճառով այն հայտնվել է իշխանության համակարգային գրոհի թիրախում։ Իսկ երբ այս գործընթացը միավորում է նաև Ադրբեջանի բացահայտ պահանջը՝ Հայաստանի ազգային ինքնության հիմքերի վերաձևման վերաբերյալ, ապա ամբողջ պատկերը հստակ է դառնում՝ Եկեղեցու նկատմամբ իրականացվող ճնշումը ոչ միայն ներքին իշխանական հաշվարկ է, այլև արտաքին ճնշման քաղաքական պահանջների ներքին կատարում։

Սրան զուգահեռ՝ պետք է ընդգծել մեկ այլ հանգամանք. իշխանության լեգիտիմության ճգնաժամերի շրջանում սովորական պրակտիկա է դառնում պետական խորհրդանիշների քաղաքական շահարկումը։ Երբ քաղաքական բովանդակությունը հյուծված է, իշխանությունը սկսում է «միաձուլել» պետականությունն ու սեփական իշխանությունը՝ խորհրդանիշների միջոցով։ Օրհներգի և դրոշի պարտադրման «առաջարկը» հենց այս մեխանիզմի հերթական դրսևորումն է՝ որտեղ պետությունը ներկայացվում է ոչ թե որպես հանրային ինքնության հենասյուն, այլ որպես իշխանության անձնական վերահսկողության տարածք։ Իսկ Եկեղեցին, որը մնում է վերջին ինստիտուտներից մեկը, որը չի ենթարկվում գործադիր իշխանության քաղաքական դիզայնին, դառնում է պետական «պաշտոնավարման» մանիպուլյացիաների թիրախ։

Հիշեք, օրհներգի պարտադրումը ոչ մի կապ չունի ազգային ինքնագիտակցության խթանման հետ։ Այն իշխանության կողմից իրականացվող համակարգային ճնշման նոր մանիպուլյատիվ լեզու է՝ մի կողմից պատմական հիշողությունը վերաշարադրելու, մյուս կողմից Եկեղեցու ինքնավարությունը թուլացնելու, և վերջապես՝ սահմանադրական վերաձևումների ու արտաքին քաղաքական պարտադրանքների իրականացման ճանապարհին կանգնած միակ կայուն ինստիտուտը վերահսկողության տակ վերցնելու նպատակով։

P.S. Այս գործընթացի ամբողջականությունը ցույց է տալիս, որ «արարողակարգային» ձևակերպման տակ այստեղ թաքնված է Եկեղեցու քաղաքական-ինստիտուցիոնալ չեզոքացման ծրագիր, որը փորձում են ներկայացնել իբրև պետականության ամրապնդում՝ իրականում փորձելով Եկեղեցին վերածել երկրում հաստատվող իշխանական կամայականության լեգիտիմացման գործիքի։

# Սաէլ չիստացվելու

#Պարտվելես

#Վերջնախաղ
Վլադիմիր Մարտիրոսյան, քաղաքագետ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Այսօր մեր պետության ղեկավարն անձամբ է խախտում Սահմանադրությունն ու ստորադասում օրենքներն իր նեղ անձնական նպատակներին. Թաթոյան

Հաջորդ գրառումը

«ՏաԹևեր» ճոպանուղին չորրորդ անգամ արժանացավ հեղինակավոր միջազգային World Travel Awards մրցանակին

Համանման Հոդվածներ

Նորություններ

Փաշինյանն ու նրա թիմը, վախեցնելով մեզ պատերազմով, պահանջում են մեզանից հնազանդություն նրանց նկատմամբ, ովքեր վաղը կարող են գալ սպանելու մեզ, մեր երեխաներին ու հարազատներին և բնակվել մեր տներում. Արման Աբովյան

19/04/2026
Նորություններ

Հայ Ազգային Կոնգրեսը հրապարակել է նախընտրական ցուցակը

19/04/2026
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026
Հաջորդ գրառումը

«ՏաԹևեր» ճոպանուղին չորրորդ անգամ արժանացավ հեղինակավոր միջազգային World Travel Awards մրցանակին

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանը ստում է՝ ինչպես միշտ. ստել ու չամաչել, մոլորեցնել ու դեմոնիզացնել նախկիններին․ Լիլիթ Գալստյան

18/04/2026

Այսօր Ցեղասպանություն հուշահամալիր այցելած Փաշինյանը ԿԳՄՍ նախարար Ժ․ Անդրեասյանի ներկայությամբ, տեսախցիկներիկ առջև, ամենայն վստահությամբ ու համոզումով հայտարարում է, թե 60...

ԿարդալDetails
Նորություններ

Ժամանակն է առերեսվել իրականության հետ. Օնիկ Գասպարյան

19/04/2026

Հարգելի հայրենակիցներ, վերջին օրերին որոշ անձանց կողմից տեղեկատվական դաշտ են նետվել կեղծ լուրեր պատերազմական եւ հետպատերազմական իրադարձությունների վերաբերյալ՝ շահարկելով իմ...

ԿարդալDetails
Տեսադարան

Օնիկ Գասպարյանի լռության պատճառների մասին Սեյրան Օհանյանն է խոսել

19/04/2026

«Փաշինյանն ասում է՝ 44-օրյայի ժամանակ գեներալները  փախել են։ ԱԺ-ի ղեկավարությունը և պատգամավորները եկել էին Արցախ, այդ ժամանակ մոբ-ռեսուրսի հետ աշխատելու...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական