Երեքշաբթի, Մայիսի 12, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Քպ-ի նախընտրական փուչիկների պայթյունները կամ ծաղրածուի հոգեվարքային բեմականացումը

07/03/2026
- ԿԱՐԵՎՈՐԸ, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Եվ այսպես, տարածաշրջանը մոլեգնում է անսպասելիությունից, Փաշինյանը «ձեթով պեռաշկի» է ուտում, կարծելով որ դա կգրավի իր ընտրողի սիրտը, ՔՊ ականները ավելի արագ ու հաճախ են խոսում «խաղաղությունից» որի նույնիսկ նշույլն արդեն իրատեսական չէ այս իշխանության հետ և ՔՊ հրապարակում է ինչ-որ անհայտ ծագումնաբանության հարցման արդյունքներ, որտեղ հատուկ ու խոշոր տառերով գրված է, որ Փաշինյանը մեր նորօրյա Նելսոն Մանդելան է…

Իմ մոտ այնպիսի տպավորություն է, որ վերջին շրջանում Փաշինյանը ստեր է հորինում որ ինքն էլ դրանց հավատա։ Եկեք ուղղակի սկսենք սկզբից, հերթով ցուցադրելով Քպ-ական փուչիկների պայթյունը՝

ՓՈւՉԻԿ №1 – TRIPP, կամ ինչպես ամպագորգոռ ասում են ՔՊ-ականները՝ «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման…»։ Ինչպես նշում են Փաշինյանի կողմից համացանց նետված թեզերը՝ «…այն ամրապնդում է ԱՄՆ տնտեսական և ռազմավարական կապերը տարածաշրջանում՝ միաժամանակ անտեսելով ԵԱՀԿ Մինսկի խումբը (Ռուսաստանի գլխավորած միջնորդական մարմին, որը պաշտոնապես փակվել է 2025 թվականի սեպտեմբերի 1-ին)։ Դրանով ԱՄՆ-ն փոխարինում է Ռուսաստանին որպես տարածաշրջանում գլխավոր միջնորդ»։ Չմոռանանք, որ TRIPP-ը անցնում է հենց Իրանի սահմանով, ում հետ վերջերս պատերազմ սկսեց ԱՄՆ-ը հույսով, որ օրերի ընթացքում կավարտվի, սակայն այն վերածվեց լայնամասշտաբ ու երակարատև ռազմական հակամարտության, որից, ըստ «Իսրայելի ձայնը» լրատվականի, այսօր արդեն զերծ չեն կարողանում մնալ այնպիսի երկրներ, ինչպիսիք են Միացյալ Արաբական Էմիրությունները (հիշենք, որ անվտանգության առումով աշխարհի թոփ երկրներից մեկն է), Թուրքիան, Ադրբեջանը, Քուվեյթը, Քաթարը, Հորդանանը, Սաուդյան Արաբիան, Օմանը, Իրաքը, Բահրեյնը, Կիպրոսը և Իսրայելը։

Հատուկ այն միամիտների համար, ովքեր տարված էին Թրամպով և TRIPP-ով հայտնեմ, որ մեծ հավանականությամբ, այս պրոեկտը այս ֆորմատով երբևէ իրականություն չի դառնա, ու դա Հայաստանի ու Սյունիքի համար լավագույն տարբերակն է, այլապես… Եկեք իրատեսական լինենք, իսկ եթե կան մարդիկ, ով դեռևս կարծում է, որ ԱՄՆ միջոցներով Իրանի սահմանին ինչ-որ բան հնարավոր է կառուցել, կարծում եմ լուրջ հոգեկան խնդիրներ ունեն…

ՓՈւՉԻԿ №2 – ԽԱՂԱՂՈւԹՅՈւՆ, կամ «Աշխարհի թիվ 1 գերտերությունն ասում է՝ ՀՀ-ն 99 տարի գոյություն է ունենալու, լինելու է խաղաղ…»։ Սա կրկին Փաշինյանի փչած փուչիկն է, որն ակնհայտ չի դիմանում այսօրվա իրականության փաստարկումներին ի դեմս Քուվեյթում կամ աշխարհի ամենաանվտանգ երկի՝ Միացյալ Արաբական Էմիրաթներում տեղի ունեցածին։ Եվ եթե կան մարդիկ, ում համոզված կարծիքով վաղը Փաշինյանը իր կրծքով կփակի օդը և թույլ չի տա, որ մենք ներքաշվենք այս սարսափելի իրականության մեջ, կրկին կարծում եմ լուրջ հոգեկան խնդիրներ ունեն, ու լավ կլինի զբաղվեն իրենց հոգեկան առողջությամբ։ Մանավանդ, որ մի փոքր եթե մտածեին, ապա կհասկանային, որ «ձեթով պեռաշկի» (ես շատ լավ գիտեմ, որ հայերեն կարկանդակ է, բայց համոզվածություն ունեմ, որ այն ինչ ուտում էր Փաշինյանը՝ «պեռաշկի» էր) ուտելու տեսանյութը բեմադրված էր այլ ոչ պատահական և Փաշինյանը, միկրոֆոնը վրան ամրացված օրերս շրջաններում ուղղակի շոու է ապահովում, ինչի արդյունքում, համեմատականներ անցկացնելով վստահ կարելի է ասել, որ Հակ Մարությանը նրանից շատ բան ունի սովորելու։ Մի խոսքով այսօր, Փաշինյանը ստանալով Վարչապետի աշխատավարձ և զբաղեցնելով ՀՀ Վարչապետի աթոռը, կրկեսի հասարակ ծաղրածուի գործընթացներ է իրականացնում, ընդ որում ինքն էլ նախօրոք ստուգելով շոուի տեսանյութերն ու հրապարակման հավանություն տալով։

ՓՈւՉԻԿ №3 – ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՐՑՈւՄՆԵՐ, կամ ինչպես ես ընկալեցի՝ ԱՄՆ ագիտացիոն օգնություն խորտակվող փաշինյանական իշխանությանը։ Եկեք անկեղծ լինենք, այո վաղուց արդեն Փաշինյանական հասարակարգը, մեղմ ասած չի վայելու ժողովրդի վստահությունը, ասեմ ավելին, Փաշինյանը, նույնիսկ իր ընտանիքի անդամների վստահությունը չի վայելում ուր մնաց 8 տարվա ընթացքում կեղեքված, հազարավոր զոհեր տված, անտուն ու անհող մնացած Հայ ժողովրդի վստահությունը վայելի ում այս 8 տարի է ասֆալտով էր խաբում, այն էլ այս գարուն այդ ասֆալտն էլ հալվեց ու չքացավ, այնպես, ինչպես ինքն է չքանալու 2026 թվականի հունիսի 8-ի առավոտյան՝ փախչելով, թաքնվելով, խուսափելով արդարադատությունից։

Այսօր անդրադարձել եմ օրակարգային ԵՐԵՔ ՔՊ ՓՈւՉԻԿՆԵՐԻՆ, որը նրանք փչել են, իրենց ընտրողի համար։ Իրականում փուչիկները շատ-շատ են և հաջորդիվ իհարկե անդրադառնալու եմ ՔՊ-ի իմ կարծիքով ծաղրածուների փչած անթիվ ու անհամար մնացած փուչիկներին ըստ անհրաժեշտության։

Հիմա հարց՝ Այո ՔՊ լսարանը որից էլ ստեղծվում է ՔՊ վարկանիշը ձևավորվում է հենց նրանցով, ովքեր անկեղծորեն հավատում են այն փուչիկներին որը փչում է Փաշինյանը իր համախոհներին է հորդորելով, որ համացանցում տպավորություններ ստեղծեն, սակայն արդյո՞ք այս ազգի այդքան մեծ զանգված՝ 24% ունեն հոգեկան խնդիրներ և հավատում են, որ Իրանը ռմբակոծելով Միացյալ Արաբական Էմիրությունները թույլ է տալու իր քթի տակ ԱՄՆ-ին TRIPP կառուցել և որ ՀՀ-ն այնքան խաղաղ երկիր է, որ շուրջ բոլորը մոբիլիզացվել են, իսկ մենք պետք է «պեռաշկի աղանք»։ Թե՞ այս թիվը նկարվել է, քանի որ ըստ, Միջազգային Առողջապահական Կազմակերպության, ամենատարբեր հոգեկան խնդիրներ ունեցող մարդիկ միջինացված կազմում են մարդկության 10%-ը և քիչ… Ընդ որում դրանցից էլ ոչ բոլորն են այն աստիճանի ոչ ադեկվատ, որ հավատան փաշինյանական ստերին։

P.S.

Որպես ամփոփում՝ ուզում եմ հայտնել ՀՀ հանրությանը, որ Նիկոլ Փաշինյանի վարկանիշը չի իջնի 10%-ից, քանզի ըստ Միջազգային Առողջապահական Կազմակերպության՝ ամենատարբեր հոգեկան խնդիրներ ունեցող մարդիկ կազմում են մարդկության 10%-ը…

Միհրդատ Մադաթյան, հոգեբան

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Ֆիդանն ու Բայրամովը Ստամբուլում հանդիպել են

Հաջորդ գրառումը

Վերջնահաշիվը մոտ է, և այն կվճարի ոչ միայն Ալիևը, այլև Փաշինյանը, որը  հեռացել է Իրանի հակամարտությունից և պեռաշկուց անցել է պոպոքով սուջուխին. Միկա Բադալյան

Համանման Հոդվածներ

Հոգևոր

Շիո 3-րդն ընտրվել է Վրաց ուղղափառ եկեղեցու 142-րդ նոր Կաթողիկոս-պատրիարք

12/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ներկայացված վնասակար և վտանգավոր «խաղաղության» առաջարկը պատերազմից ավելի սարսափելի է. Բագրատ Սրբազան

11/05/2026
Հասարակություն

Մեծ Եղեռնի 111-ամյակին կյանքի հաղթանակն ենք ազդարարել. Հունաստանի հայերի միություն

11/05/2026
Հոգևոր

Սամվել Կարապետյանի աջակցությամբ Դոնի Ռոստովի հայկական ճեմարանի շենքը վերադարձվել է թեմին

11/05/2026
Հաջորդ գրառումը

Վերջնահաշիվը մոտ է, և այն կվճարի ոչ միայն Ալիևը, այլև Փաշինյանը, որը  հեռացել է Իրանի հակամարտությունից և պեռաշկուց անցել է պոպոքով սուջուխին. Միկա Բադալյան

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

3 անգամ խաբողը կխաբի և 4-րդ անգամ. Ո՞րն է հաջորդ զիջումը. Արթուր Խաչիկյան

11/05/2026

Արթուր Խաչիկյան, ԱՄՆ Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

«Արցախը մերը չի եղել» պնդումը բախվում է փաստագրական իրականությանը

11/05/2026

Փաստերը համառ են. Արցախի հայկական լինելը վիճարկման ենթակա չէ, երբ խոսում են թվերը։ «Արցախը մերը չի եղել» պնդումը բախվում է...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Շինուհայրի դպրոցի ադրբեջանցի շինարարները վթարի են ենթարկվել. «Իշխանություն»

11/05/2026

Շինուհայրում վթարի են ենթարկվել դպրոցի շինարարության վրա աշխատող ադրբեջանցիներ՝ իրանական անձնագրով. հաըտնում է «Իշխանություն» լրատվական կայքը։ «Իշխանություն» լրատվականի տեղեկություններով՝ կեսգիշերին...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

«Հակասնկային քարոզարշավ». Վլադիմիր Մարտիրոսյան

11/05/2026

Վերջին երեք նախընտրական օրերին իմ՝ որպես ընտրողի ուշադրությունը գրաված և լավ ազդեցություն թողած միակ գործոններն ու պատկերները Ռոբերտ Քոչարյանի մասին...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական