Ուրբաթ, Ապրիլի 17, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Փաշինյանը ոչ թե արձանագրում է հանրային կամքը, այլ սեփական իշխանական շահը ներկայացնում է որպես հանրային կամքի արտահայտություն և վերջ. վերլուծություն

21/11/2025
- ԿԱՐԵՎՈՐԸ, Հրապարակախոսություն, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Չի կարելի թույլ տալ, որ Փաշինյանը քաղաքականությունն ու քաղաքագիտությունը խռոնիկ կերպով վերածի ժուռնալիզմի կամ դեղինմամուլիզմի, ինչը նա անում է մի կողմից՝ սովորության,գիտելիքի պակասի ուժով, մյուս կողմից իր քաղաքական շահի ուժով և վերջապես այլևս ադեկվատ և արգումենտացված կռվաններով պաշտպանվել չկարողանալու ուժով: Երեկ նա իր բրիֆինգում հնչած շատ լավ հարցին, որին նա չէր կարող պատասխանել պահելով որևէ քաղաքական, օբյեկտիվ, ժամանակագրական, սկզբունքային կետ հայտարարեց՝«Ցանկացած բան, որն արտահայտում է ժողովրդի լեգիտիմ կամքը, թույլատրելի է»։

Ուստի քաղաքականությունն ու ժուռնալիզմը միմյանցից զատելու և մտածող հայ մարդկանց հոգեկան առողջության մասին հոգ տանելու տեսանկյունից ֆիքսեմ հետևյալը:

Փաշինյանի «ժողովրդի կամքը» իրականում քայքայող քաղաքական մանիպուլյացիա է, վտանգավոր նախադեպ իրավական պետության ապամոնտաժման համար:

Վերջին հայտարարությամբ նա կրկին ձևակերպեց իր իշխանության առանցքային դոգման՝ «Ցանկացած բան, որն արտահայտում է ժողովրդի լեգիտիմ կամքը, թույլատրելի է»։ Առերևույթ դա հնչում է որպես ժողովրդավարության կանոն, բայց իրականում սա այն մանիպուլյատիվ շղարշն է, որով վերջին տարիներին պարբերաբար քողարկվում է իշխանության քաղաքական վոլյունտարիզմը։

Այս ձևակերպումն ունի երեք խորը վտանգավոր ենթաշերտ, որոնք լրջորեն սպառնում են իրավական պետությանը, ժողովրդավարական ինստիտուտներին և հանրային կամքի իսկական ձևավորմանը, ինչի շահառուն ոչ թե «Հայ Մարդն» է այլ «ՔՊ Քաղաքացին»։

1. Փաշինյանը կամ միտումնավոր ջնջում է լեգալության և լեգիտիմության սահմանը կամ իրականում չի տարբերակում դրանք:

Նրա պնդումը ենթադրում է, որ այն ինչն ինքը ներկայացնում է որպես «ժողովրդի կամք», կարող է դառնալ իրավունքի բարձր կարգ՝ նույնիսկ եթե հակասում է Սահմանադրությանը, օրենքներին կամ պետական ինստիտուտների բնական բաժանմանը։ Սա քաղաքական մանիպուլյացիայի դասական մեխանիզմ է՝ երբ երկիրը ծախսվում է ոչ թե օրենքի, այլ “մարդու” մեկնաբանած կամքի վրա։

Իրականում՝

•լեգիտիմությունը հանրային վստահության չափ է

•լեգալությունը՝ սահմանադրաիրավական կարգի պահպանում։

Երբ իշխանությունը կարծում է, որ լեգիտիմությունը կարող է չեզոքացնել լեգալությունը, դա բացում է ճանապարհ պետական կամայականության, ոչ թե հանրային կամքի իրականացման համար։

2. «Ժողովրդի կամք» հասկացությունը Փաշինյանի ձեռքում վերածվել է տեխնոլոգիայի: Փաշինյանը չի ներկայացնում ժողովրդի կամքը և լեգալ և լեգիտիմ հիմքերով միաժամանակ:

Նա դա արտադրում է, ստեղծում է, ձևավորում է, դոզավորում է, հետո հետ վերադարձնում հանրությանը՝ որպես պատրաստի նարատիվ։ Դա անելու գործիքներն են․

• Պետական ռեսուրսի քաղաքական օգտագործումը

• Մեդիա դաշտի և սոց. հարթակների մանիպուլյատիվ կառավարումը

• Հանրային վախերի, մեղքերի ու մեղադրանքների մշտական հարուցումը

• Ընտրական պրոցեսի վարչականացումը և վերահսկվող ընտրութան մոդելը

• Իրավապահ համակարգով ընդդիմադիր էներգիայի ճնշումը

• Հանրային բևեռացման մեխանիզմները, որոնք արհեստականորեն ստեղծում են ջրբաժաններ, թշնամու կերպարներ, «ժողովուրդ vs ժողովուրդ», «մենք vs նրանք» դիխոտոմիա:

Այս պայմաններում ժողովրդի կամքը այլևս չի չափվում, այլ նախագծվում է։

Այսինքն՝ Փաշինյանը ոչ թե արձանագրում է հանրային կամքը, այլ սեփական իշխանական շահը ներկայացնում է որպես հանրային կամքի արտահայտություն և վերջ։

3. Փաշինյանի տրամաբանությունը լեգիտիմության շրջանցումն է՝ հղում անելով անհասանելի ժողովրդին: «Ժողովուրդ» բառը նրա քաղաքականության մեջ ոչ թե սուբյեկտ է, այլ հռետորական արգումենտ, որը ծառայում է մեկ նպատակի՝

իշխանության կամայականությունները ներկայացնել որպես «հանրային պահանջ», «ժողովրդի կամք»: Սա դարձնում է Փաշինյանի քաղաքականությունը հետևողականորեն մանիպուլյատիվ՝ երբ իրականում ժողովուրդին ոչ մի իրական մեխանիզմ չի տրվում՝

❗️ վերահսկելու իշխանությանը,

❗️ հավասարակշռելու նրա որոշումը,

❗️չեզոքացնելու նրա կամայականությունը։

Փաշինյանի համար «ժողովուրդը» դառնում է անանուն, անորոշ և չափման ոչ ենթակա կոլեկտիվ, որի անունից ամեն ինչ կարելի է արդարացնել՝

պաշտպանության համակարգ փոփոխելուց մինչև տարածքային զիջումներ, Սահմանադրություն վերաշարադրելուց մինչև եկեղեցու կամ քաղաքացիների դեմ պետական ճնշումներ։

4. Փաշինյանի մոդելը ոչ թե ժողովրդավարությունն է, այլ քաղաքական վոլյունտարիզմը: Նրա հայտարարության ենթատեքստը հետևյալն է՝ «Եթե ես որոշեմ, որ դա ժողովրդի կամքն է, ապա դա թույլատրելի է»։ Սա վտանգավոր մոդել է, քանի որ ժողովրդավարությունը դառնում է ձևական: Իրավական պետությունն ապամոնտաժվում է: Լեգիտիմությունն օգտագործվում է որպես իրավունքի չեզոքացման գործիք: Ինստիտուցիոնալ հակակշիռները վերածվում են խոչընդոտի, ոչ թե երաշխիքի: Իրավունքը դառնում է քաղաքական իշխանության կամայականության գործիք կամ այլ կերպ ասած սմարթֆոնի հավելված։

Այս մոդելը ինքնին հակաժողովրդավարական է, որովհետև ենթադրում է, որ ժողովուրդը կա այնքանով, որքանով իշխանությունը ցանկանա նրան տեսնել, որպես սմարթֆոնի հավելված, երբ կա այն օգտագործելու կարիք։

Փաշինյանի ձևակերպումը պետք է դիտարկել ոչ թե որպես ժողովրդավարական համոզում, այլ

քաղաքական մանիպուլյացիայի փորձ՝ լեգալության հաշվին լեգիտիմության մասին սեփական ժուռնալիզմը պրոպագանդիստական գործիքի վերածելու գերիշխող ուժի։ Սա իշխանության պահպանման տեխնոլոգիա է, ոչ թե ժողովրդավարական տրամաբանություն։ Եվ այդ մոդելի խորքային վտանգն այն է, որ այն վերացնում է օրենքի գերակայությունը՝ փոխարինելով այն իշխող անձի կամ քաղաքական խմբի ժամանակավոր, բայց անվերահսկելի կամայականությամբ։

P.S. Փաշինյանը ժուռնալիզմը որպես քաղաքականություն օգտագործելու և կիրառելու ռեսուրսի ծայրաստիճան շահագործման ռեժիմում է և նույնիսկ ժուռնալիզմն այլևս հարց չի լուծում:

Վլադիմիր Մարտիրոսյան, քաղաքագետ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Թեհրանի տեղափոխությունն անհրաժեշտություն է. Փեզեշքիան

Հաջորդ գրառումը

Աստանայում մեկնարկել է Փաշինյանի և Տոկաևի հանդիպումը․ օրակարգում փոխգործակցության զարգացման հարցն է

Համանման Հոդվածներ

17 Ապրիլի, 2026

Ինչպե՞ս կարող է ընդունվել օրինախախտ նախընտրական ծրագիրը

17/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

ՄԻԵԴ-ն Ադրբեջանից պահանջել է գերիների մասին հաշվետվություններ

16/04/2026
Նորություններ

Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան է տեղափոխվել 26.000 տոննա բեռ. Մուստաֆաև

16/04/2026
Նորություններ

Ադրբեջանի պետական ​​մաքսային կոմիտեն զեկույց է ներկայացրել Հայաստանից գնված ապրանքների վերաբերյալ՝ պարզաբանելով ներմուծման հարցը

16/04/2026
Հաջորդ գրառումը

Աստանայում մեկնարկել է Փաշինյանի և Տոկաևի հանդիպումը․ օրակարգում փոխգործակցության զարգացման հարցն է

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Մեր զինվորը չպարտվեց, դու պարտվեցիր, դու՛․․․ այ՛ տղա. Աշոտ Մինասյան «Երկաթ»

16/04/2026

Դու այս ի՞նչ արեցիր, այ՛ տղա, այս ի՞նչ արեցիր։ Գարնանային գիշերն անուշ փռվել է Արարատյան դաշտի վրա, իջել «Վարդաշեն» բերդի...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Ձեր նշած բազմաքաղաքացին մինչև տարեվերջ աղքատանալու է. Փաշինյանը ՝ Սամվել Կարապետյանի մասին

15/04/2026

ԱԺ–ում տեղի ունեցած հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ գործարար, բարերար Սամվել Կարապետյանը մինչև տարեվերջ կորցնելու է իր...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Օվերչուկն այցելել է բռնազավթված Կովսական

16/04/2026

Ադրբեջանա-ռուսական միջկառավարական հանձնաժողովի անդամները ծանոթացել են  բռնազավթված Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջան Կովսական  քաղաքում իրականացվող շինարարական և վերականգնողական աշխատանքներին: Ադրբեջանական  APA-ն...

ԿարդալDetails
Նորություններ

5 որդեգրված անչափահաս երեխաների մորը մեղադրանք է առաջադրվել. փաստաբան

16/04/2026

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունից բերման ենթարկված անձանցից մեկն էլ Հասմիկ Ամիրզադյանն է՝ հինգ որդեգրված անչափահաս երեխաների մայր։ Այս մասին այսօր լրագրողների...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական