Կիրակի, 2 Օգոստոս, 2026

Տիգրան Արզաքանցյանը ձերբակալվել է. ՆԳՆ

Դեկտեմբերի 29-ին իրավապահները «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում ձերբակալել են «Ուժը հայրենյաց» կուսակցության նախագահ Տիգրան Արզաքանցյանին. հայտնեցին ՆԳՆ լրատվական ծառայությունից։

Ավելի վաղ հայտնել էինք, որ դեկտեմբերի 29-ին «Զվարթնոց» օդանավակայանի ավիացիոն անվտանգության աշխատակիցները օդանավակայանում բերման են ենթարկել  «Ուժը հայրենյաց» կուսակցության նախագահ Տիգրան Արզաքանցյանին։

Երևան-Դուբայ չվերթի ուղևոր Արզաքանցյանի ձեռքի պայուսակում հայտնաբերվել է անհայտ տիպի հրազենի 16 հատ փամփուշտ։