Կիրակի, Հունիսի 7, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Տեսանյութ. Մետրոյում Փաշինյանին իր տեղը ցույց տված արցախցին Արցախն ազատագրած Մերուժան Մովսիսյանի դուստրն է

22/03/2026
- ԿԱՐԵՎՈՐԸ, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Փաշինյանը Քպ-ի հետ այսօր շրջել է Երևանով։

Մայրաքաղաքում, մեղմ ասած, նրան լավ չեն դիմավորում և ընդունում, նրանով հիացողների, նրան փրկչի տեղ դնողների, աստվածացնողների բազմություն չկա, անգամ փոքրիկ խումբ չկա։

Շենքերի տակով անցնելիս բնակիչները Փաշինյանին անգամ միջնամատ են ցույց տալիս, թքում-մրում են, ամոթանք են տալիս։ Իհարկե, կան նաև ժպտադեմ ընդունողներ, ձեռքը սեղմողներ, բայց մի բան անհերքելի է՝ Երևանում մարդիկ շատ ավելի տեղեկացված ու քաղաքականացված են, քան մարզերում, որտեղ միայն մեկ հեռուստաալիք է հասանելի՝ իշխանական Հ1-ը։ Ճիշտ հակառակ պատկերն է Երևանում, որտեղ մարդիկ կայքերի, սոցցանցերի տեղեկատվությունն են կարդում, վերլուծում իշխանությունների վարած քաղաքականությունը և դրանից հետևություններ անում։

Դրա արդյունքն էլ ոչ ակնակահաճո և ոչ ականջահաճո տեսարաններն են Փաշինյանի ու իր թիմի համար։

Փաշինյանն իր թիմի հետ այսօր նաև Երևանի մետրո է մտել, փորձել բզկտված սահմաններով, առանց Արցախի Հայաստան-դոշի բռոշկան բաժանել մարդկանց։ Շատերը ուղղակի հրաժարվել են նրա «նվերից» ու  որևէ շփումից։

Մետրոյի գնացքի վագոնում արցախցի մի երիտասարդ կին՝ որդու հետ, նստած է եղել։ Փաշինյանը առերևույթ սիրալիր տոնով փորձել է դոշի բռոշկա նվիրել նրանց։ Արցախցի կինը հրապարակավ քննադատել է Փաշինյանին, ասել, որ նա է հայաթափել Արցախը և կանխել է վարչապետի նախահարձակ տրամադրությունները։

Համացանցում այդ տեսանյութը արագ տարածվել է, ինչի արդյունքում պարզվել է, թե ով է արցախցի համարձակ կինը։

Փախածներով չփորձեք ասել, որ Ղարաբաղ եմ տվել. արցախցուն ասաց Փաշինյանը։

Փաշինյանին նյարդայնացնող, հունից հանող կինը արցախյան առաջին պատերազմի ժամանակ՝ 1993 թվականին,  զոհված և իր սխրանքների համար «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանի արժանացած ազատամարտիկ Մերուժան Մոսիյանի դուստրն է՝ Արմինե Մոսիյանը։

«Չփորձեք մատ թափ տալ, բարձր ձայնով խոսել, իմ երեխան Արցախում է ապրելու»,-Փաշինյանի բղավոցներին ի պատասխան՝ ասաց Արմինեն։

Հիշեցում բոլորին՝ արցախցիները չեն փախչել, ինչպես փորձում է փաստերը խեղաթյուրել իշխանությունը։ Արցախից արցախցիներին դուրս բերելը ցեղասպանական գործողություն էր հայ ժողովրդի դեմ։

Արցախցիները շրջափակման պայմաններում, կիսաքաղց ու հյուծված կռվել են հերոսաբար՝ հակառակորդին պատճառելով մեծ վնասներ։ Բայց դիմադրել չէին կարող, որովհետև Հայաստանի իշխանությունները Արցախը հանձնել էին արդեն ու բարձր ամիբիոններից հայտարարել, որ այն, ինչ իրականացնում է Ադրբեջանն Արցախում, չի վտանգում արցախցիների կյանքը։ Այսինքն՝ նրանք լեգիտիմացրել են, խրախուսել են Ադրբաջանի գործողություններն Արցախում։

***

Այս դեպքին արձագանքելով՝ փաստաբան Մարինե Ֆարմանյանը գրել է.

2 օր առաջ նշեցի, որ «կարմիր գծերը հատելու» չեմպիոնը տղամարդուն հարիր վարք չի դրսևորում, երբ ընդդիմադիրներին բանտարկելուց հետո նստում է տեսախցիկի առջև և ծաղրում նրանց:

Այսօր նոր ռեկորդ ունենք. տուն-տեղ կորցրած արցախցի մի երիտասարդ կնոջ վրա էր գոռգոռում, մատ թափ տալիս, որը համարձակվել էր ասել, որ Արցախը կորցրել են, բայց վերադառնալու են, սովորության համաձայն՝ «շառ էր անում», որ իբր այդ կինն անհարգալից է եղել հայկական քարտեզի նկատմամբ:

Ու այս տեսարանը այդ կնոջ տղա երեխայի ներկայությամբ, որն ի զորու չէր իր մայրիկին պաշտպանելու:

– Լսի՛ր, ա՛յ քաղաքական անձեռնահաս, երբ դու կրկին բանտում լինես, մենք քո երեխաներին լավ ենք վերաբերվելու:

Իսկ երեխաների իրավունքների պաշտպանությամբ զբաղվողները չեն տեսել չէ՞ : Դե պարզ է, ինչու՞ պիտի տեսնես…

Տիկին ՄԻՊ, ասելիք չունե՞ք…

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Իրանը փոխում է պատերազմի ընթացքը. կարևորի մասին

Հաջորդ գրառումը

Մանկահասակ երեխայի ներկայությամբ կնոջ հետ այդպես խոսելը, մեղմ ասած, շատ ամոթ է. փաստաբան

Համանման Հոդվածներ

Նորություններ

Ավետիք Չալաբյանը կդիմի իրավապահ մարմիններին. «ՀայաՔվե»

07/06/2026
Նորություններ

ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը 2.485.851 է

06/06/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

«Մի՛ նայիր հայելուն» ներկայացումը՝ թիվ 155 հիմնական դպրոցի աշակերտների և շրջանավարտների մասնակցությամբ

06/06/2026
Նորություններ

Ադրբեջանցիներն են Սիսիանի ոստիկանության դիմաց բողոքի ակցիա անողները. Նաիրի Հոխիկյան

06/06/2026
Հաջորդ գրառումը

Մանկահասակ երեխայի ներկայությամբ կնոջ հետ այդպես խոսելը, մեղմ ասած, շատ ամոթ է. փաստաբան

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Մերժենք ստախոսությունը, մերժենք այս արժեհամակարգը, մերժենք կոռուպցիան. անպայման գնանք ընտրության. Սերգեյ Խաչատրյան

06/06/2026

ԿարդալDetails
05 Հունիսի, 2026

Հետո չասեք, թե մեղավոր չեք

05/06/2026

Մեկ ամիս դուք ականատես եւ ունկնդիր էիք անհավանական խոստումների, ձեր ինտերնետ ու մեդիա բացվածքում լսում ու տեսնում էիք բոլոր այն...

ԿարդալDetails
05 Հունիսի, 2026

Հայոց ցեղասպանությունը եւ ՀՀ ընտրությունները գերմանալեզու մամուլի ոսպնյակում

05/06/2026

«20-րդ դարում Հոլոքոսթից բացի կա մեկ իրադարձություն՝ Հայոց ցեղասպանությունը, որի ուսումնասիրությունն անփոխարինելի է արդի մեր  պատմությունը, ներկայի մեր բանավեճերը հասկանալու...

ԿարդալDetails
Նորություններ

Ադրբեջանցիներն են Սիսիանի ոստիկանության դիմաց բողոքի ակցիա անողները. Նաիրի Հոխիկյան

06/06/2026

Արբեջանցիները արդեն բերվել են Հայաստան։ Նաիրի Հոխիկյան, լրագրող, մեկնաբան, վավերագրող

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական