Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Վեցի դատը

19/03/2023
- ԿԱՐԵՎՈՐԸ

Պատմաբաններն այսպես  են անվանել 1922 թվականին Հունաստանի բարձրագույն պաշտոնյաների նկատմամբ հարուցված դատը և մահապատիժը։

Մեր ընթերցողներին ենք ներկայացնում «Համախմբում» շարժման աջակից Հրայր Կամենդատյանի նոր հոդվածը՝ անդրադարձ պատմական նշանակալի իրադարձություներից մեկին։ Ի դեպ, Azg.am-ը պարբերաբար կներկայացնի հոդվածագրի՝  մարդկության պատմության էջերում ամոթի խարան թողած  անձանց վերաբերյալ նոր հրապարակումները։

Դատարանը քննում էր վեց բարձրագույն պաշտոնյաների մեղքով թուրքերից  կրած պարտությունը, որի պատճառով  հարյուր հազարավոր հույներ զրկվեցին Փոքր Ասիայի իրենց պատմական հայրենիքից։

Փոքրասիական ողբերգության հիմնական պատասխանատուները  մեղադրվեցին հետևյալ հանցագործությունների մեջ՝

  1. Բանակի հրամանատարական կազմից իրենց ընդդիմադիր, բայց փորձառու զինվորականներին հեռացնելու գործողություն։
  2. Անկարայի վրա հարձակման տապալում, որը հետևանքն էր բրիտանացիների հետ ստվերային պայմանավորվածությունների։
  3. Իզմիրի պաշտպանության տապալում, որի հետևանքով քեմալականների զորքերն անարգել գրավեցին քաղաքը, որը Սևրի պայմանագրով տրվել էր Հունաստանին։
  4.  Բնակչության էվակուացիայի կազմակերպման քաոս, որի պատճառով տասնյակ հազարավոր մարդիկ զոհվեցին թուրք դահիճների ձեռքով։

Հատկանշական է, որ 1920 թվականին իշխանության եկած «ժողովրդական» կուսակցությունը հանդես էր գալիս «Վերադարձնենք մեր տղաներին պատերազմից» լոզունգով, և դրա օգտին քվեարկեցին երկրի մահմեդական քաղաքացիները։

Իշխանափոխության օրերին այդ կուսակցությունը «Օվերհոֆֆ» բանտից ազատ արձակված Անաստասիոս Պապուլասին նշանակեց Փոքր Ասիայում հունական զորքերի գլխավոր հրամանատար։

 Այդ զինվորական ապաշնորհին շուտով փոխարինեցին Խաձիենատակիս անունը կրող մեկով, որը բանակի ամենաատելի գեներալն էր։

1922 թ. սեպտեմբերին՝ Իզմիրի անկումից հետո,  հունական բանակն իրականացնում է զինվորական հեղաշրջում և տապալում ապիկար կառավարությանը։

 Կառավարության բոլոր անդամները ձերբակալվում են և մեղադրվում հայրենիքի դավաճանության մեջ։

Մեկ ամիս տևած դատաքննությունից հետո մահվան են դատապարտվում հետևյալ պաշտոնյաները՝

  1. Գեորգիոս Խաձիանեստիս՝ բանակի հրամանատար
  2.  Պետրոս Պրոտոպապադակիս՝ վարչապետ
  3.  Դիմիտրիոս Գունարիս՝ արդարադատության նախարար
  4. Գեորգիոս Բալտադզիս՝ ԱԳՆ նախարար
  5.  Նիկոլաոս Ստրատոս՝  ՆԳ նախարար
  6. Նիկոլաոս Թեոտոկիս

 Իհարկե,  այս վեցի մահապատիժը ետ չբերեց  կորուսյալ հողերը և սպանված հույներին, բայց այն մնաց պատմության մեջ՝  որպես երկիրը թշնամուն հանձնողների անփառունակ վախճանի օրինակելի դաս։

Նախորդ գրառումը

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի 49.589 զոհերից 6807-ն օտարերկրյա քաղաքացիներ են

Հաջորդ գրառումը

Հրեան փորձել է պղծել Երուսաղեմի հայկական եկեղեցին

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Ընդդիմության «ծեծ»-ի սահմանը. Հակոբ Բադալյան

21/07/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Սուտը՝ որպես քաղաքական հաշվեհարդարի գործիք. Սուրեն Սուրենյանց

21/07/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Մեր թիմը զրպարտության վերաբերյալ հայցեր է պատրաստում․ Տոնոյան

21/07/2026
Ազգային

Ֆրեզնոյում տեղի ունեցավ Մոնթե Մելքոնյանի հուշարձանի հիմնարկեքի արարողությունը

21/07/2026
Հաջորդ գրառումը

Հրեան փորձել է պղծել Երուսաղեմի հայկական եկեղեցին

Լրահոս

Զինծառայող է մահացել

21/07/2026

«ՊՆ N զորամասի զինծառայողի` հուլիսի 21-ին արձանագրված մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Կատարվում են քննչական և վարութային գործողություններ»,-հայտնում...

Աիդա Ազատյանը նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը

21/07/2026

Շարժվող թիրախ խառը վազք մրցաձևի երիտասարդ աղջիկների պայքարում Աիդա Ազատյանը 379 միավորով նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը. հայտնում են...

Այսօր Ադրբեջանի կողմից Հայաստանին մատակարարվող բենզինն ու դիզելային վառելիքը մեծ ներդրում են Հայաստանի էներգետիկ անվտանգության մեջ. Ալիև

21/07/2026

Ադրբեջանից Հայաստան մատակարարվող նավթն ու նավթամթերքը շատ կարևոր ներդրում են ունենում Հայաստանի էներգետիկ անվտանգության գործում. Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ...

23-րդ «Ոսկե ծիրանի» պատկերառատ շաբաթն ավարտվեց

21/07/2026

Զգացմունքային, բազմաշերտ, խառնիխուռն, աշխարհի տարբեր ծայրերից, տարբեր թեմաներով, տարբեր ձեւերով պատմված ֆիլմերը մեկշաբաթյա խիտ ծրագրով հանդիսատեսին տարան այսուայնկողմ, հուզեցին, մեծացրին,...

Ընդդիմության «ծեծ»-ի սահմանը. Հակոբ Բադալյան

21/07/2026

Ընդդիմադիր ուժերին, որոնք կայացրել են խորհրդարանի մանդատը վերցնելու որոշում, հաճախ «ուղեկցում» են հետեւյալ արտահայտությամբ, թե՝ գնալու եք խորհրդարանում «ծեծ ուտելու»։Առերեւույթ...

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը Սամվել Կարապետյանին տուգանել է 200 հազար դրամով

21/07/2026

ԿԿՀ-ն նշել է, որ Սամվել Կարապետյանը, որպես «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ և ղեկավար մարմնի անդամ, պարտավոր էր պաշտոնը ստանձնելու պահին...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական