Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի 49.589 զոհերից 6807-ն օտարերկրյա քաղաքացիներ են

Թուրքիայում տեղի ունեցած հզոր երկրաշարժերի զոհվածների թիվը հասել է 49 589-ի. հայտարարել է փոխնախագահ Ֆուաթ Օքթայը։

Anadolu-ն հայտնում է, որ Օքթայը մամուլի ասուլիսում ասել է՝ զոհվածների թվում են նաեւ 6807 օտարերկրյա քաղաքացիներ։

Թուրքիայի հարավ-արեւելքում գտնվող Ղահրամանմարաշ նահանգում փետրվարի 6-ին ինը ժամ ընդմիջումով 7,7 եւ 7,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժեր են տեղի ունեցել։ Ցնցումները զգացվել են երկրի 11 նահանգներում եւ հարակից նահանգներում, այդ թվում՝ Սիրիայում։ Թուրքիայի իշխանությունները երկրաշարժն անվանել են «դարի աղետ»։