Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

«Վաղը» այդպես էլ կարող է չլինել. Արամի վերջին գրառումը

«Հիմա հասկանու՞մ ես, որ «վաղը» այդպես էլ կարող է չլինել, կամ էլ կարող է կեսգիշերին գալ ու տագնապալի ձայների տակ կանգնել կոկորդիդ։

Հիմա հասկանու՞մ ես, որ կարող ես էլ չհասցնել, կարող ես չերգել էլ խելագարի պես` ձայնը գլուխդ գցած». ժամկետային զինծառայող Արամ Մանուկյանի վերջին գրառումն է՝ հունվարի 19-ի գիշերը հրդեհի զոհ դառնալուց առաջ։

Արամը 2,5 ամսից պետք է զորացրվեր։