Երեքշաբթի, 4 Օգոստոս, 2026

Ստեփանակերտում ադրբեջանական «Ղարաբաղի համալսարանը» 2024 թվականից ուսանողներ կունենա

Ղարաբաղի համալսարանի օրինակով մենք կարող ենք ավելի խելամտորեն հաստատել գիտության և կրթության ինտեգրումը. հայտարարել է Ադրբեջանի գիտության և կրթության նախարար Էմին Ամրուլաևը։

«Մենք կարող ենք այնպես անել, որ փոքր շահերը չգերազանցեն մեծ շահերին: Չես կարող մեկ օրում համալսարան ստեղծել. «2024 թվականի սեպտեմբերին մենք ցանկանում ենք Ստեփանակերտում հիմնադրված Ղարաբաղի համալսարանում տեսնել ուսանողների, երիտասարդ գիտնականների և ուսուցիչների։ Մենք այս ուղղությամբ մոբիլիզացնելու ենք մեր բոլոր ռեսուրսները».-  հայտարարել է ադրբեջանցին։

Հիշեցնենք, որ Ալիևը հրամանագիր է ստորագերել, որի համաձայն՝ Ստեփանակերտում բացվելու է «Ղարաբաղի համալսարան»։

Այսօրինակ նյութեր կարող եք գտնել նաև Azg.am-ի տելեգրամյան ալիքում։