Շաբաթ, 25 Հուլիս, 2026

Պրիգոժինի անունը Տվերում կործանված ինքնաթիռի ուղևորների ցուցակում է

ՌԴ Տվերի մարզում կործանվել է ինքնաթիռ, որի ուղևորների ցուցակում եղել է  «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության հիմնադիր Եվգենի Պրիգոժինի անունը։


 Կուժենկինո բնակավայրի մոտ վթարի ենթարկված Embraer Legacy մասնավոր ինքնաթիռում եղել է 10 մարդ, այդ թվում՝ անձնակազմի 3 անդամ։

Ըստ նախնական տեղեկությունների՝ բոլորը զոհվել են։

Ռոսավիացիան (Ռուսաստանի Օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը) հետաքննություն է սկսել չորեքշաբթի Տվերի մարզում Embraer ինքնաթիռի կործանման վերաբերյալ։