Մենք չունեինք Հայաստանը կործանելու կամ նրա անկախությունը խլելու մտադրությունբռնազավթված Արցախի Քաշաթաղի շրջանի Կովսական քաղաքում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Ալիևը։
«Այսօր այսպես կոչված եվրոպացի դիտորդները դեռևս ենթադրաբար հերթապահություն են իրականացնում ադրբեջանա-հայաստանյան սահմանին։ Ես այն ժամանակ ասացի, որ եթե մենք մեկ կրակոց արձակենք, նրանց կրունկները պարզապես «կփայլեն», և նրանցից ոչ մի հետք չի մնա։ Բայց նրանք այնպես են վարվում, կարծես թե պաշտպանում են Հայաստանը մեզանից։ Պետք չէ պաշտպանել Հայաստանը մեզանից։ Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք», – նշել է պռնապետ-օկուպանտը։









