Կիրակի, 26 Հուլիս, 2026

Ո՞րն է արգելքի պատճառը, որովհետև պաշտպանել եմ Հայ Առաքելական Եկեղեցուն. ԱԱԾ-ն արգելել է Կարեն Իգիթյանի մուտքը Հայաստան

Տարածաշրջանային հարցերով փորձագետ, Հայ-ռուսական համալսարանի դասախոս Կարեն Իգիթյանը հայտնում է.

Այսպիսով, բարեկամներ, ինձ արգելեցին մուտք գործել Հայաստան։ Ես վերադառնում էի Երևան Պյատիգորսկից, որտեղ մասնակցել էի «Կովկասյան երկխոսությանը» և խոսել Կովկասում Թուրքիայի կողմից տարածվող արմատականության մասին։

Հայաստան ժամանելուն պես Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերը հայտարարեցին, որ ինձ արգելվում է մուտք գործել երկիր։ Ազգային անվտանգության ծառայության և օդանավակայանի անվտանգության ծառայության աշխատակիցների վերաբերյալ հարցեր չկան. նրանք իրենց պահեցին հնարավորինս կոռեկտ և պրոֆեսիոնալ։

Սակայն կան հարցեր (հռետորական) Հայաստանի իշխող ուժին ուղղված։

Ո՞րն է արգելքի պատճառը։ Որովհետև ես լրատվամիջոցներում պաշտպանեել եմ Հայ Առաքելական Եկեղեցուն։ Կամ որովհետև խոսելեմ Թուրքիայի կողմից տարածվող արմատականության մասին։

Ես վերջին 16 տարիների ընթացքում ապրել և աշխատել եմ Հայաստանում։ Ափսոս, որ հիմա չեմ կարողանա տեսնել իմ հարազատներին, ուսուցիչներին, ընկերներին և աշակերտներին։

Դասախոսները կհասկանան, թե ինչն է հատկապես վշտացնողն այս իրավիճակում. Անհանգստություն նրանց համար, ովքեր սպասում են  դասախոսություններիդ, ուզում էին գրել իրենց թեզերը քո ղեկավարությամբ։

Ամեն դեպքում, սա վերջը չէ, այլ նոր փուլի սկիզբը։