Հինգշաբթի, Հուլիսի 16, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Նույնականացման քարտով (ID) Վրաստան մուտք գործելը՝ մեծ բլեֆ

09/07/2023
- ԿԱՐԵՎՈՐԸ

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը երկար-բարակ տեքստով փորձել է բացատրել, թե ի վերջո ի՞նչ ճակատագիր ունեցավ նույնականացման քարտով, այսպես ասած, փոքր անձնագրով կամ ID-ով Վրաստան մուտք գործելու գործընթացը։

Փաշինյանի կաբինետը, հիշեցնենք, աղաղակում էր, թե առաջիկայում Վրաստան հնարավոր կլինի գնալ առանց ելքի արտոնագրի (ժողովրդի լեզվով ասած՝ կլոր կնիքի կամ «վիզա»-ի)։ Իրականությունը սակայն հիասթափեցնող է առավել քան։

Ինքս, օրինակ, մոտ մեկ ամիս սպասում էի (մոտ օրերս Վրաստան պետք է գնամ), թե Հայաստանն ու Վրաստանը երբ են վերջապես համաձայնության գալու նույնականացման քարտերով ազատ ելումուտ կազամկերպելու հարցում։ Բայց, պարզվում է, Վրաստանի  պապենական իմ գյուղ գնալու համար, հին ու բարի ժամանակների նման, պետք է նախ «վիզա»-ի հարցը լուծեմ։

Վրաստան այցելելու հարցում, փաստաթղթաշրջանառությունը թեթևացնելու առումով, դարակազմիկ մի «առաջխաղացում», այուամենայիվ, արտաքին հարաբերություններով զբաղվող գերատեսչությունն ունեցել է։ Այն է՝ եթե ՀՀ քաղաքացու վավեր անձագրում (կապույտ անձնագրում) առկա է ելքի արտոնագիր՝ «վիզա», ապա նա, Վրաստանի հետ սահմանը հատելիս, այն կարող է չվերցնել իր հետ, փոխարենը՝ ներկայացնել նույնականացման քարտը։

Ըստ ԱԳ նախարարության՝ առանց կապույտ անձնագրի առկայության, մաքսկետերում էլեկտրոնային շտեմարանին հարցում անելով՝ հնարավոր կլինի ստուգել՝ տվյալ անձը վավեր «վիզա» ունի՞, թե՞ ոչ։ Կարճ ասած՝ ՀՀ իշխանության «ձեռբերումը» հետեւյալն է՝ ունենալ ելքի արտոնագիր, բայց կապույտ անձնագրի փոխարեն վերցնել նույնականացման քարտը։ Այնինչ, Վրաստան մեկնողը, հաստատ, չի զլանա իր հետ վերցնել մոտ 100 գրամ կշռող կապույտ՝ կլոր «վիզա»-ով անձնագիրը։

Սեւակ Վարդումյան

Նախորդ գրառումը

11 հազար դասալիք ունենք, կանայք երջանիկ չեն, Արցախը գլխացավանք է… սրանք լուրջ վտանգներ են. Ռուբեն Վարդանյան

Հաջորդ գրառումը

Հայկական կողմը կրակ չի բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Պատերազմից պարտված դուրս են գալու ԱՄՆ-ն և Իսրայելը. Արմեն Այվազյան

16/07/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

«Արարատցեմենտ»-ը պետականացվեց

16/07/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ուղիղ. Կառավարությունը քննարկում է TRIPP-ի վավերացումը

16/07/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը կշարունակվի Ադրբեջանի հետ սերտ խորհրդակցությունների և համակարգման միջոցով. Թուրքիայի ԱԳՆ

15/07/2026
Հաջորդ գրառումը

Հայկական կողմը կրակ չի բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ

Լրահոս

Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի բարեկարգման 2-րդ փուլն է սկսվել

16/07/2026

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հերթական այցն է կատարել Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր՝  բարեկարգման երկրորդ փուլի...

Երեխեքին հանել-քցել են քուչեքը, մարզվելու տեղ չունեն. «Օլիմպավան»-ը պիտի ժամ առաջ բացվի. ծնող

16/07/2026

Ինչպես արդեն հայտնի է, «Օլիմպավան»-ի կապարակնքումից հետո երեխաները, առաջիկա մրցաշարին ընդառաջ, ստիպված են իրենց մարզումներն անցկացնել դրսում՝ բաց երկնքի տակ։...

Ես ի՞նչ անեմ՝ դադարեցնե՞մ, ասեմ՝ ոչ մի մրցո՞ւմ. «Օլիմպավան»-ի փոքրիկ սաները մարզումներն անցկացնում են դրսում՝ բաց երկնքի տակ

16/07/2026

«Օլիմպավան»-ի կապարակնքումից և մարզական համալիրի աշխատանքներն արգելափակելուց հետո բազմաթիվ երեխաներ ստիպված են իրենց մարզումներն անցկացնել դրսում՝ բաց երկնքի տակ։ Ինչպես...

Պատերազմից պարտված դուրս են գալու ԱՄՆ-ն և Իսրայելը. Արմեն Այվազյան

16/07/2026

Հայաստանի խամաճիկ կառավարությունը պարզապես չի գիտակցում, որ ԱՄՆ-ի և Իսրայելի պատերազմն Իրանի դեմ չի կարող ավարտվել վերջինիս պարտությամբ։ Ինչքան էլ...

1994-ից Արգենտինայի Սահմանադրությամբ Մալվինասի վերադարձը մշտական ազգային նպատակ է, իսկ Հայաստանն իր Սահմանադրությունից հանում է Արցախին վերաբերող հղումը. Օսկանյան

16/07/2026

Աշխարհի առաջնության կիսաեզրափակչում Անգլիայի նկատմամբ Արգենտինայի հաղթանակից հետո Ֆոլքլենդյան կղզիների՝ Մալվինասի շուրջ վեճի հիշողությունը կրկին հայտնվեց ուշադրության կենտրոնում։ Քաղաքական գործիչները,...

«Արարատցեմենտ»-ը պետականացվեց

16/07/2026

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի շրջանակում, Գլխավոր դատախազության միջնորդության հիման վրա, «Արարատցեմենտ» ՓԲ ընկերությունը Հակակոռուպցիոն դատարանի որոշմամբ հանձնվել է...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական