Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Յաշար Ալիևն առաջ է քաշել «օկուպացված 8 ադրբեջանական գյուղերի» հարցը

ՄԱԿ-ում Ադրբեջանի դեսպան Յաշար Ալիևը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում առաջ է քաշել ադրբեջանական կեղծ թեզերից մեկը՝ «Հայաստանի կողմից օկուպացված ադրբեջանական 8 գյուղերի» հարցը։

Նա նաև մեղադրել է Հայաստանին «հազարավոր անհետ կորած ադրբեջանցիների մասին տեղեկություններ տրամադրելուց և հակամարտության ընթացքում հայկական զինված ուժերի կողմից իրականացված բազմաթիվ վայրագությունները հետաքննելուց հրաժարվելու մեջ»։