Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Միջնամատով պտտաձողից կախված. Վարդանի նոր ռեկորդը

Նոր ռեկորդ՝ Հայաստանում։

Նոյեմբերի 13 -ին Վարդան Պետրոսյանը, միջնամատներով պտտաձողից կախված, 27 անգամ կատարեց հենում-ծալում վարժությունը՝ սահմանելով Հայաստանի եւ աշխարհի ռեկորդ, որը գրանցվեց «Սաքունց համաշխարհային ռեկորդներ» գրքում։

Խորհրդանշական է, որ նա վարժությունը կատարեց իր ընկեր NAY 374 -ի «Мир почти потерял любовь» նոր երգի ներքո։ Սա մարզիկի արդեն 2-րդ ռեկորդն է։ 2021 թվականի Հայաստանի Street Workout -ի առաջնությունում Վարդանը փայլուն հանդես եկավ՝ զբաղեցնելով 2 -րդ տեղը։