Երկուշաբթի, Ապրիլի 27, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Միայն միակողմանի զիջումների և հռչակագրային «խաղաղ օրակարգի» վրա հիմնված քաղաքականությունը չի ձևավորում կայունություն

17/12/2025
- ԿԱՐԵՎՈՐԸ, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

«Առաջարկ Հայաստանին» նախագծի շրջանակներում,  ՀՀ նախկին արտգործնախարար, Դիվանագետների համահայկական խորհրդի հիմնադիր անդամ Արա Այվազյանը ներկայացրել է իր մոտեցումները՝ «Հայաստան-Իրան-Ռուսաստան կենսական համագործակցությունը որպես կայունության հենասյուն» թեմայով.

Սառը պատերազմի նախկին բաժանարար կարգի միակ մասունքը, թերևս,  մնաց հայ-թուրքական փակ սահմանը, որը Հարավային Կովկասը տասնամյակներ շարունակ պահեց յուրատեսակ «ստրատեգիական սառեցման» վիճակում։ 2020 թվականի 44-օրյա պատերազմը նշանավորեց աշխարհաքաղաքական այդ իներտության խզման սկիզբը՝ արագացնելով տարածաշրջանային հավասարակշռության վերաձևավորման գործընթացները։

Հոկտեմբերին Մոսկվայում մասնակցում էի Մոսկվայի Միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի (МГИМО) կազմակերպած մի միջազգային համաժողովի։ Մասնակցում էին Ռուսաստանի, Հայաստանի և Իրանի ներկայացուցիչները։ Քննարկումը դուրս եկավ զուտ ակադեմիական  շրջանակներից։ Այսօրվա տարածաշրջանային զարգացումների ֆոնին թեման խիստ արդիական է։ Տարածաշրջանային համագործակցության այս ձևաչափը՝ Հայաստան-Ռուսաստան-Իրան եռանկյունը, այսօր բյուրեղանում է և սկսում ընկալվել որպես Հարավային Կովկասում կայունության հնարավոր հենակետ՝ արագացող գլոբալ փոխակերպումների պայմաններում։

Ուկրաինայի շուրջ ճգնաժամի հետևանքով Եվրասիայի տրանսպորտային աշխարհագրության փոփոխության և ցամաքային երթուղիների համար մրցակցության աճի պայմաններում Հարավային Կովկասը վերածվում է տարածքի, որտեղ որոշվում է եվրասիական կապակցվածության ապագա ճարտարապետությունը։ 21-րդ դարում պետությունների ռազմավարական նշանակության հիմնական չափանիշը դառնում է ոչ թե դրանց չափը, այլ՝ հաղորդակցություններին, լոգիստիկ հանգույցներին և տարանցիկ մայրուղիներին կայուն հասանելիություն ապահովելու կարողությունը։ Հենց այս հարթությունում տարածաշրջանը դառնում է Թուրքիայի, Ռուսաստանի, Իրանի, Չինաստանի, ԵՄ և ԱՄՆ-ի շահերի հատման գոտի, որտեղ ուժային քաղաքականությանը զուգահեռ վճռորոշ դեր են սկսում խաղալ ենթակառուցվածքային լուծումները։

2020 թվականից հետո Թուրքիայի արևելյան ընդլայնումը և թյուրքական  աշխարհի ստեղծման հայեցակարգը երկարաժամկետ տեսական նախագծերի ոլորտից անցան գործնական հարթություն։ Այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» գաղափարի վերակենդանացումը Անկարայում և Բաքվում դիտարկվում է ոչ միայն որպես Հայաստանը մասնատելու բացառիկ հնարավորություն,  այլև՝ որպես Կասպյան տարածաշրջան և այնուհետև Կենտրոնական Ասիա ու Չինաստան անմիջական ելք ապահովելու գործիք։ Սակայն նման միջանցքներն ուժի կամ սպառնալիքի միջոցով ձևավորելը՝ առանց պետությունների ինքնիշխանության և տարածաշրջանային հավասարակշռության լիարժեք հաշվառման, անխուսափելիորեն ծնում է անկայունություն։ Պատմական փորձը՝ միջպատերազմյան Եվրոպայից մինչև ժամանակակից հակամարտություններ, ցույց է տալիս, որ «մեխանիկորեն ներդրված» տարանցիկ լուծումները հաճախ դառնում են երկարաժամկետ ճգնաժամերի աղբյուր։

Այս համատեքստում Իրանը և Ռուսաստանը Հայաստանի միջոցով միացնող տարածքը ներկայանում է որպես սակավաթիվ բնական և պոտենցիալ կայուն ցամաքային երթուղիներից մեկը, որը կարող է գործել՝ անկախ քաղաքական կոնյունկտուրայից, պատժամիջոցների ռեժիմներից և ծովային սահմանափակումներից։ Այստեղ Հայաստանը դադարում է լինել տարածաշրջանային կոնֆիգուրացիայի ծայրամասային տարր և սկսում է դիտվել որպես մայրցմաքային եվրասիական կապի առանցքային օղակ։

Հայաստանի տարածքով Հյուսիս-Հարավ նախագիծը ձևավորում է այլ տեսակի լոգիստիկա՝ ինքնիշխան, համաձայնեցված և ինստիտուցիոնալապես կայուն։ Դրա սկզբունքային տարբերությունը Ադրբեջանով անցնող այլընտրանքային երթուղուց կայանում է ոչ այնքան աշխարհագրության, որքան՝ քաղաքական-ռազմավարական համատեքստի մեջ։ Ադրբեջանը գտնվում է Թուրքիայի հետ ռազմաքաղաքական խիտ համակարգման դաշտում, ինչը օբյեկտիվորեն ցանկացած հաղորդակցություն, որը անցնում է այդ երկրի տարածքով, դարձնում է կախված Անկարայի ռազմավարական առաջնահերթություններից։ Ռուսաստանի համար դա նշանակում է ՆԱՏՕ-ի անդամ երկրի ազդեցության գոտով անցնող երթուղու պոտենցիալ խոցելիություն, իսկ Իրանի համար՝ մանևրի սահմանափակում այն տարածաշրջանում, որտեղ նա ձգտում է պահպանել հավասարակշռությունը և կանխել միակողմանի գերիշխումը։

Հայաստանով անցնող երթուղին, միևնույն ժամանակ, ունի ընդլայնման ներուժ։ Դրա տրամաբանական շարունակությունն է Վրաստանի ներգրավումը՝ որպես  բնական ելք դեպի Սև ծով։ Առանց վրացական ուղղության Հյուսիս-Հարավ միջանցքը մնում է մասամբ փակ, իսկ Թբիլիսիի մասնակցությամբ այն վերածվում է «Հարավ-Հյուսիս-Արևմուտք» բազմամակարդակ համակարգի, որը կապում է Բալթյան տարածաշրջանը, Սև և Կասպյան ծովերը, Պարսից ծոցը և այնուհետև Հնդկական օվկիանոսը։ Սա նախագծին հաղորդում է ոչ միայն տնտեսական, այլև՝ կայունացնող քաղաքական չափում․ Վրաստանի մասնակցությունը ստեղծում է կանխատեսելիության խթաններ և նվազեցնում է ամբողջ տարածաշրջանի կոնֆլիկտածին ներուժը։

Այս լույսի ներքո Հայաստան-Ռուսաստան-Իրան եռանկյունին ներկայանում է ոչ թե որպես որևէ մեկի դեմ ուղղված բլոկ, այլ՝ որպես կառուցվածքային կայունացման մեխանիզմ։ Այն չի բացառում համագործակցությունը ուժային այլ կենտրոնների հետ և չի հակասում բազմակողմ ձևաչափերին, այլ, ընդհակառակը, ստեղծում է ենթակառուցվածքային հիմք, որի վրա տարբեր դերակատարների շահերը կարող են հատվել առանց ուղիղ բախման։

Իրանի համար այս պահը ստանում է առանձնահատուկ նշանակություն։ Նրա՝ ավանդաբար զգուշավոր և ինքնաբավ արտաքին քաղաքականությունը երկար ժամանակ ապահովել է կայունություն ճնշումների պայմաններում, սակայն 12-օրյա պատերազմը և Հարավային Կովկասի դինամիկան պահանջում են ավելի ակտիվ ինստիտուցիոնալ ներկայություն։ Հայաստանի հետ կապի պահպանումն այստեղ ոչ այնքան տնտեսական հարց է, որքան՝ ռազմավարական հավասարակշռության և ազգային անվտանգության տարր։

Ռուսաստանն իր հերթին, պատժամիջոցների սահմանափակումների, գլոբալ լոգիստիկայի փոփոխության և Արևմուտքի հետ երկարաժամկետ առճակատման պայմաններում ստիպված է որոնել այլընտրանքային ցամաքային երթուղիներ և դիվերսիֆիկացնել տրանսպորտային լուծումները։ Այս տրամաբանության մեջ հայկական ուղղությունը դադարում է երկրորդական լինելուց։ Սակայն դրա լիարժեք իրականացման համար անհրաժեշտ է հաղթահարել տարածաշրջանի հնացած ընկալումը և ճանաչել, որ ժամանակակից աշխարհատնտեսության մեջ որոշիչ գործոնը պետության ֆունկցիոնալությունն է, և ոչ՝ ֆորմալ մասշտաբը։

Այս իրավիճակում Հայաստանը կանգնած է գոյաբանական ընտրության առաջ։ Ռազմավարական եռանկյան ներուժն օբյեկտիվորեն գոյություն ունի, սակայն դրա իրագործումն անհնար է առանց ներքին քաղաքական կամքի և երկարաժամկետ շահերի հստակ ըմբռնման։ Միայն միակողմանի զիջումների և հռչակագրային «խաղաղ օրակարգի» վրա հիմնված քաղաքականությունը չի ձևավորում կայունություն և չի ապահովում իրական սուբյեկտայնություն։ Կայունությունը ձեռք է բերվում ոչ թե հավասարակշռությունից հրաժարվելով, այլ՝ այն ինստիտուցիոնալացնելով։

Հայաստան-Ռուսաստան-Իրան եռանկյունին վերադարձ չէ անցյալի մոդելներին և ոչ էլ՝ Արևմուտքի հետ համագործակցության այլընտրանք։ Դա ժամանակակից զսպման և կապակցվածության ճարտարապետություն կառուցելու փորձ է, որտեղ ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և կանխատեսելիությունը դառնում են բազային արժեքներ։ Դրա հաջողությունը կախված է նրանից, թե արդյոք Երևանը կկարողանա՞ ձևավորել ռազմավարություն, որը կողմնորոշված կլինի ոչ թե տակտիկական կոմպրոմիսների, այլ երկարաժամկետ կայունության վրա՝ ռազմավարություն, որի մեջ Հայաստանի տարածքով անցնող և Վրաստանի միջոցով մինչև Սև ծով ընդլայնված Հյուսիս-Հարավ միջանցքը կդառնա նոր եվրասիական իրականության օրգանական մաս։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Հայաստանում Եկեղեցու և պետության դերերի հստակեցումը չի նվազեցնի ոչ մեկի նշանակությունը. Խաժակ արքեպիսկոպոս

Հաջորդ գրառումը

Ազգային ժողովի արտահերթ նիստը՝ ուղիղ

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Մայր Աթոռում տեղի ունեցած խուլիգանության դեպքով դատարանը պարտավորեցրել է քրեական վարույթ նախաձեռնել

27/04/2026
Նորություններ

Աննա Հակոբյանը նվաստացած է զգում, երբ իրեն համարում են «նոր Հայաստանի Սաշիկ»

27/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Հեղուկ գազը 60-70 % -ով թանկացել է. առաջացել է հեղուկ գազի դեֆիցիտ

27/04/2026
Նորություններ

Աննա Հակոբյանը չպատասխանեց Փաշինյանի ավտոշարասյան վթարի հետևանքով մահացած Սոնա Մնացականյանի վերաբերյալ հարցին

27/04/2026
Հաջորդ գրառումը

Ազգային ժողովի արտահերթ նիստը՝ ուղիղ

Ամենաշատ ընթերցվածը

Մամուլի տեսություն

«Գորշ գայլերը»՝ Երևանում Նիկոլ Փաշինյանի «չալաղաջ փարթիի» համերգին. «Երկիր»

26/04/2026

Երեկ՝ ապրիլի 25-ին, երբ դեռ թարմ էին Ծիծեռնակաբերդի Անմար կրակի ծաղիկները, իսկ հազարավոր մարդիկ, Երևան այցելած սփյուռքահայեր ու հյուրեր դեռ շարունակում...

ԿարդալDetails
Նորություններ

FIP քարոզչական կայքին զինաթափելու լավագույն միջոցը առավելագույնս աչալուրջ լինելն ու ճշգրիտ տեղեկություն փոխանցելն է. Հովհաննես Իշխանյան

26/04/2026

Երկու օր առաջ թուրք քաղաքական գործչի «Գորշ գայլերի» ժեստը այսօր փորձում են խամրեցնել մի լուրի ստուգմամբ, որի հեղինակը ռոքի ժեստը...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Աշխարհի ամենահին քրիստոնեական ազգերից մեկը լուռ տառապում է. Մել Գիբսոն

26/04/2026

«Հայաստանում տեղի է ունենում ժամանակակից քրիստոնյաների հալածանք։ Սա հավատացյալներին իրենց պատմական հողերից վտարելու արշավ է։ Ես կոչ եմ անում միջազգային...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Քանի դեռ երկիրը բռնազավթված է, մշակութային միջոցառումների անվան տակ իրականացվող նման հակահայկական խոշոր դիվերսիաները շարունակվելու են. Արմեն Այվազյան

26/04/2026

Երեկվա բաքոսատոնին հայ ժողովուրդը բացակա էր։ Ներկա էին միայն ՔՊ-ն՝ իր մոտ 5–6-հազարանոց աղանդավորական զանգվածով, ինչպես նաև շուրջ 8–10 հազար...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական