Ուրբաթ, 14 Օգոստոս, 2026

Մենք ապացուցեցինք, որ «Ղարաբաղն Ադրբեջան է». Ալիև

Չորս տարի առաջ ոմանք այս մարզադաշտում  հայտարարում էին՝ «Ղարաբաղը  Հայաստան է և վե՛րջ», իսկ մենք նրանց ապացուցեցինք, որ «Ղարաբաղն Ադրբեջան է». օկուպացված Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի մարզադաշտում, «Ղարաբաղ»- MOİK խաղից առաջ հայտարարել է Իլհամ Ալիևը:

«Այսուհետ այս հողերի վրա հավերժ ծածանվելու է Ադրբեջանի դրոշը։ Մենք՝ ադրբեջանցիներս, հավերժ կապրենք այստեղ», – հայտարարել է նա։

«Ղարաբաղ»- MOİK խաղի մեկնարկին Ալիևն է հարվածել գնդակին։