Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հրաժեշտ Արարատին՝ Փեհլևիների մեթոդաբանությամբ

29/01/2023
- ԿԱՐԵՎՈՐԸ

Հայտնի է, որ  մինչեւ 1934 թվականը, Մեղրիի սահմանային անցակետից բացի, Հայաստանն ունեցել  է ցամաքային ճանապարհով Իրանի հետ հաղորդակցվելու եւս մեկ ճանապարհ՝ ներկայիս հայ-թուրքական սահմանի՝  Վեդիից դեպի հարավ ընկած հատվածը, որը 1934 թվականին հանձնվել է  Թուրքիային։  

Իրանական farsnews.ir կայքը հունվարի 23-ին  իր ընթերցողների ուշադրությանն է ներկայացրել Պարսկաստանի ու Թուրքիայի միջեւ տեղի ունեցած սահմանային փոխանակումների մասին իրանցի պատմաբան Ամին Ռահիմիի հոդվածը։

Հեղինակն իր նյութի ներածականում նշում է, որ  հայերի համար այդքան նվիրական Արարատ լեռը, որ մեծ ու փոքր  գագաթներից է բաղկացած, ներկայումս գտնվում է Թուրքիայի տարածքում։ Պատմաբանի խոսքերով, քչերը գիտեն, որ Փոքր Արարատը՝ Սիսը, 90 տարի առաջ Իրանի տարածքի մաս է կազմել, եւ Փեհլեւիների հարստության հիմնադիր Ռեզաշահն այն հանձնել է թուրքերին։  

Ըստ իրանցի պատմաբանի, տվյալ ժամանակաշրջանում, մերձավորարեւելյան տարածաշրջանում  իր տնտեսական շահերը հետապնդող  Մեծ Բրիտանիան, Մերձավոր Արեւելք ներթափանցելու՝  Խորհրդային Միության ձգտումները չեզոքացնելու նպատակով, մշակել էր մի նախագիծ, որի համաձայն, Պարսկաստանը, Աֆղանստանը, Իրաքն ու Թուրքիան պետք է միավորվեին Մեծ Բրիտանիայի հովանու ներքո  ձեւավորվող դաշինքի կազմում։ 

Ըստ հեղինակի, այս նախագծից էլ ծնունդ առավ  1937 թվականին ստորագրված  Սաադ-աբադի պակտը։ Սակայն, մինչ այդ, 1932 թվականի հունվարի 24-ին, արդեն գործում էր սահմանազատման եւ սահմանագծման պարսկա-թուրքական  համատեղ հանձնաժողովը, եւ դրա կատարած աշխատանքների արդյունքում Քութուրի դաշտը, որ նախապես պատկանում էր Պարսկաստանին, եւ օկուպացվել էր օսմանցիների կողմից, վերադարձվեց իրանցիներին, որի դիմաց Պարսկաստանի  հյուսիս-արեւմտյան շրջաններից 800 քառակուսի կիլոմետրանոց տարածք  հանձնվեց Թուրքիային։ Թուրքերին հանձնված հենց այս հատվածի մեջ էր մտնում Սիսն ու հարակից տարածքները։

Պատմաբան Ամին Ռահիմիի խոսքերով, թուրքական կողմին հանձնված այս տարածքները ռազմավարական  նշանակություն ունեին Իրանի համար, եւ հենց այդ ժամանակ էլ Պարսից բանակի բարձրաստիճան զինվորականներն ու լավատեղյակ մասնագետները դեմ էին արտահայտվում այս փոխանակմանը։ Հոդվածագիրը, վկայաբերելով սահմանազատման եւ սահմանագծման հանձնաժողովի անդամ,  դիվիզիայի հրամանատար  Հասան Արֆայի խոսքերը,  նկարագրում է տարածքային փոխանակմանը դեմ արտահայտվող սրտացավ մասնագետների ձեռնարկած քայլերն ու Պարսկաստանի միապետ Ռեզաշահի՝ պետության շահերին հակասող, դավադիր որոշումները…

Պատմագիտության թեկնածու Գրիգոր Առաքելյանի ամբողջական հոդվածը կարող եք կարդալ «Ազգ» շաբաթաթերթի՝ փետրվարի 3-ի համարում։

Նախորդ գրառումը

Ի՞նչ էր նշակում Իրանի վրա անօդաչուների հարվածը

Հաջորդ գրառումը

Որտե՞ղ է լինելու հնարավոր բախումը

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Ռուբեն Վարդանյանը որոշում է կայացրել արդարության համար պայքարը շարունակել միջազգային իրավական մեխանիզմների միջոցով. Սիրանուշ Սահակյան

22/07/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ամերիկյան բանակը հայտարարել է Իրանի վրա հարձակման հերթական փուլի ավարտի մասին

22/07/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ընդդիմության «ծեծ»-ի սահմանը. Հակոբ Բադալյան

21/07/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Սուտը՝ որպես քաղաքական հաշվեհարդարի գործիք. Սուրեն Սուրենյանց

21/07/2026
Հաջորդ գրառումը

Որտե՞ղ է լինելու հնարավոր բախումը

Լրահոս

Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում

22/07/2026

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը  կցանկանար, որ ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն զբաղեցնի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը ներկայիս գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի լիազորությունների ավարտից հետո.  հաղորդում է New York...

Ռուբեն Վարդանյանը որոշում է կայացրել արդարության համար պայքարը շարունակել միջազգային իրավական մեխանիզմների միջոցով. Սիրանուշ Սահակյան

22/07/2026

Բաքվում ապօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը հայտարարություն է տարածել, որը...

Իրանի վրա հարձակման հետևանքով 500 ամերիկացի զինվոր է վիրավորվել

22/07/2026

Իրանի դեմ ԱՄՆ ռազմական գործողությունների ընթացքում վիրավորվել է ավելի քան 500 ամերիկացի զինծառայող. հայտնել է Associated Press-ը ՝ հղում անելով իր աղբյուրներին։...

Ամերիկյան բանակը հայտարարել է Իրանի վրա հարձակման հերթական փուլի ավարտի մասին

22/07/2026

Ամերիկյան բանակն Իրանի տարածքում հրթիռային  նոր հարվածներ է հասցրել։ Գիշերվա ժամը 3-ի դրությամբ CENTCOM-ի ուժերն սկսել են  հարվածել Իրանում գտնվող...

Զինծառայող է մահացել

21/07/2026

«ՊՆ N զորամասի զինծառայողի` հուլիսի 21-ին արձանագրված մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Կատարվում են քննչական և վարութային գործողություններ»,-հայտնում...

Աիդա Ազատյանը նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը

21/07/2026

Շարժվող թիրախ խառը վազք մրցաձևի երիտասարդ աղջիկների պայքարում Աիդա Ազատյանը 379 միավորով նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը. հայտնում են...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական