Շաբաթ, 25 Հուլիս, 2026

Հոսանքահարման հետևանքով մահացել է զինծառայող Շավարշ Հովհաննեսի Ակինյանը․ ՀՀ ՊՆ

Օգոստոսի 26-ին հոսանքահարման հետևանքով մահացել է ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Շավարշ Հովհաննեսի Ակինյանը։ Հայտնել է ՀՀ պաշտպանության նախարարությունը։

«Ընթանում է քննություն՝ դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով։

Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին»,- ասված է հաղորդագրության մեջ։