Երկուշաբթի, Ապրիլի 20, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

ՀՀ-ԱՄՆ ռազմավարական համագործակցության մասին փաստաթուղթը չափազանց ճոխացված է ներկայացվում հայ հասարակությանը. այն ընդամենը հանձնաժողովի կանոնադրություն է. քաղաքագետ

15/01/2025
- ԿԱՐԵՎՈՐԸ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Azg.am-ի զրուցակիցն է քաղաքագետ Արա Պողոսյանը։

-Պարո՛ն Պողոսյան, Երեկ Վաշինգտոնում Հայաստանի Հանրապետության և ԱՄՆ-ի միջև ստորագրվեց ռազմավարական համագործակցության մասին փաստաթուղթը։ Ի՞նչ կարող է այն տալ Հայաստանին՝ արդյոք հարաբերությունների նոր մակարդակ։

-Գոնե այս պահին տեսնում ենք ռազմավարական համագործակցության հանձնաժողովի կանոնադրության ստորագրում, որը, ցավոք սրտի, չափազանց ճոխացված է ներկայացվում հայ հասարակությանը։ Շատերի մոտ տպավորություն է, որ սա ռազմավարական-գործընկերային հարաբերությունների մասին փաստաթուղթ է՝ ռազմավարական-գործընկերային հարաբերություններ, ինչպես ԱՄՆ-Իսրայել, ԱՄՆ-Մեծ Բրիտանիա, ԱՄՆ-ԵՄ դեպքում։ Ակնհայտորեն խոսքն այսպիսի հարաբերությունների մասին չէ. խոսքը շատ ավելի համեստ հարաբերությունների զարգացմանն ուղղված հանձնաժողովի մասին է, որն, այո՛, ունի հնարավորություն՝ մի օր վերաճելու նաև ռազմավարական համագործակցության կամ գործընկերության։

Բայց դա ունի բազմաթիվ նախապայմաններ, և ամենաառաջին նախապայմանն այն է, թե Հայաստանի Հանրապետությունն ի վիճակի կլինի՞ ԱՄՆ նոր կառավարության հետ աշխատել, ստեղծել այնպիսի կոմունիկացիաներ, որոնց պայմաններում հնարավոր կլինի ոչ միայն իրացնել այս փաստաթուղթն, այլև հարաբերությունները բերել նոր՝ ավելի բարձր մակարդակի։

Սա զուտ փաստաթղթի մասով։ Բայց հաջորդիվ պետք է խոսել տարածաշրջանային համատեքստի մասին, որովհետև Հայաստանը չի կարող, չունի կոմունիկացիոն, լոգիստիկ այնպիսի հնարավորություններ, որպեսզի կտրվի տարածաշրջանային համատեքստից։ Հայաստանը չի կարող հարևանների հետ ունենալ հարաբերությունների լայն առճակատման համատեքստ և օվկիանոսից այն կողմ ստեղծել որոշակի համագործակցություն՝ կարողանալով լիարժեքորեն ամրապնդել իր խաղաղությունը։ Որովհետև ուզենք թե չուզենք՝ կապված ենք այս տարածաշրջանի հետ և տարածաշրջանում պետք է ձևավորենք ուժային այնպիսի բալանս, որի պայմաններում հնարավորություն կունենաք օգտվելու ոչ միայն տարածաշրջանային լոգիստիկ հնարավորություններից, այլև հնարավորություն կունենաք զարգացնել տնտեսությունը և փոխգործակցել մեր հիմնական այն հարևանների հետ, որոնց հետ ունենք բնական աշխարհաքաղաքական շահեր։

Այսինքն՝ մեր հարաբերություններն ԱՄՆ-ի հետ չեն կարող հակասել տարածաշրջանում Հայաստանին բնականորեն փոխշաղկապված այլ պետությունների՝ մասնավորապես Իրանի հետ փոխհարաբերություններին։

-Պարո՛ն Պողոսյան, որքանո՞վ է հայ-ամերիկյան նոր փաստաթուղթն ուղղված հայ-ռուսական հարաբերությունների դեմ։

-Այստեղ երկու նրբերանգ կա. առաջինն ԱՄՆ հեռացող վարչակազմի կողմից ռուսական քաղաքականությունն է, հաջորդը՝ ԱՄՆ նոր վարչակազմի կողմից ՌԴ-ի նկատմամբ որդեգրվելիք քաղաքականությունը։ Կարծում եմ՝ այստեղ որոշակի տարբերություններ ենք ունենալու։ Այսպիսի ենթադրությունների հիմք են տալիս նաև ԱՄՆ ընտրված նախագահի հայտարարությունները՝ կապված ՌԴ-ի և ԱՄՆ-ի գլոբալ քաղաքականության հետ, որտեղ նկատում ենք, որ ԱՄՆ-ը գոնե այս փուլում հակված չի լինելու կոնֆրոնտացիոն քաղաքականության ՌԴ-ի հետ։ Սրա օգտին խոսում է նաև ռուս-ուկրաինական հակամարտությունը դադարեցնելու ուղղությամբ ԱՄՆ-ի շահագրգռվածությունը։

Սառը քաղաքականության մեջ ԱՄՆ-ը փորձելու է իր համար ստեղծել կոմունիկացիոն հնարավորություններ ՌԴ-ի շուրջ՝ ապագայում իր քաղաքականության մեջ որոշակի փոփոխությունների պարագայում դրանք կիրառելու համար։ Այս փուլում, բնականաբար, համատեքստ կարող է լինել, բայց ակտիվ հակառուսական քաղաքականություն չեմ պատկերացնում։

-Պարո՛ն Պողոսյան, ինչպե՞ս է ՀՀ-ԱՄՆ  ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթն ազդելու ՀՀ անվտանգային բաղադրիչի վրա։ Ի՞նչ իրական սպասելիքներ պետք է ունենալ։

-Ես փաստաթղթում չեմ տեսել այնպիսի մի կետ, որտեղ խոսվի ՀՀ անվտանգային համակարգի փոփոխությանը նպաստելու մասին։ Մենք ընդամենն ակնարկ ենք լսել, որ արդեն հաջորդ շաբաթ Միացյալ Նահանգները Հայաստան են գործուղելու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողով։ Թե ինչ ֆունկցիաներ կունենա այս հանձնաժողովը, ինչ լիազորություններով օժտված կլինի կամ ինչ խնդիրներ կլուծի, և այդ հանձնաժողովի շրջանակներում ԱՄՆ-ը աջակցություն, թե խորհրդատվություն կտրամադրի, առայժմ ակնհայտ չէ։ Դրա համար այս պահին ես ձեռնպահ կմնամ խոսել այս նոր փաստաթղթի՝ ՀՀ անվտանգային բաղադրիչի վրա հնարավոր ազդեցության մասին։

Առհասարակ կարծում եմ՝ Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական համագործակցության մասին փաստաթուղթը ռազմավարական-դաշնակցային հարաբերությունների մասին չէ, ինչպես ներկայացվում է մեր ժողովրդին, այլ ընդամենը, կրկնում եմ, հանձնաժողովի կանոնադրություն է։ Թե ինչի այն կվերածվի՝ կախված է երկու երկրների աշխատանքից, կամքից և, իհարկե, միջազգային իրավիճակից։

-ՌԴ  արտգործնախարար Սերգեյ Լավրովը նախօրեին հայտարարեց, որ Երևանի և Մոսկվայի հարաբերություններն այս փուլում բարդ են։ Արդյոք բարդ իրավիճակն ստեղծվել է նաև հայ-ամերիկյան նոր փաստաթղթի պատճառով։

-Գիտեք, հայ-ռուսական հարաբերությունների ներկա փուլն անուղղակիորեն կապված է նախորդ փուլերի հետ, և ՌԴ-ն Հայաստանի կողմից ցանկացած քայլ, որն ուղղված է դիվերսիֆիկացնելու իր անվտանգային համակարգը, արտաքին և տնտեսական քաղաքականությունը, մշտապես ընդունել է որպես քայլ՝ Հայաստանի կողմից լքելու պրոռուսական ճամբարը։ Եվ սա տրամաբանական է. անտրամաբանական կլիներ, եթե սրան արձագանք չլիներ, բայց այլ խնդիր է, թե այս գործողություններն իրապես ինչպես են հաշվարկված և ինչպիսի ազդեցություն կունենան։

Եթե զուտ դիտարկենք Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները, ապա, բնականաբար, Ռուսաստանը, որպես տարածաշրջանում ազդեցություն ունեցող պետություն, չափազանց դժվար է համակերպվելու որևէ պետության՝ ՌԴ ազդեցությունը լքելու և այդ ազդեցությունն այլ ազդեցություններով լցնելու գործընթացները։ Ռուսաստանը դա մշտապես ընկալելու է որպես իր համար ռազմավարական սպառնալիք։

-Պարո՛ն Պողոսյան, ՀՀ արտգործնախարարություն է կանչվել Հայաստանի Հանրապետությունում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը: Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ պատճառն այն է, որ «հունվարի 12-ին համառուսաստանյան պետական հեռուստատեսության եթերում հնչեցվել էին արհեստականորեն գեներացված խոսույթներ ՀՀ  ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ»։ Ինչպե՞ս եք գնահատում հայկական կողմի այսօրինակ քայլը։

-ՀՀ վարչապետը վերջերս հաճախ է սկսել կրկնել արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացիայի, բալանսավորված արտաքին հարաբերությունների մասին, բայց եթե մենք խոսում ենք այդպիսի հարաբերությունների մասին, ապա դրանք բոլոր ուղղություններով պետք է զարգանան համահունչ և համապատասխան։ Բալանսավորված արտաքին հարաբերությունների պարագայում չի կարող որևէ կողմի հետ հարաբերությունների զարգացումը լինել մեկ այլ կողմի հետ հարաբերությունների հաշվին։ Եթե խոսվում է բալանսավորված արտաքին հարաբերությունների մասին, սակայն իրական հողի վրա դա այլ կողմերի հետ հարաբերությունների հաշվինէ  իրականացվում, նշանակում է՝ այստեղ պարտադիր լինելու է դիվանագիտական ճգնաժամ։ Մենք, ըստ էության, տեսնում ենք, այդ դիվանագիտական ճգնաժամի հետևանքները՝ ՀՀ ԱԳՆ է կանչվում Ռուսաստանի Դաշնության դեսպանը, նրան բողոքի նոտա է հղվում և հակառակը՝ ռուսական կողմից նոտա կհղվի։

Սրանք դիվանագիտական ճգնաժամի մասին վկայող նախանշաններ են, որոնք խոսում են այն մասին, որ բալանսավորված արտաքին քաղաքականությունը չի ստացվել կամ չի ստացվում։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Մեր գոյատևման բանալին բալանսավորված կապերն են թե’ ՌԴ-ի, թե’ Արևմուտքի, թե’ Իրանի հետ. Լևոն Զուրաբյան

Հաջորդ գրառումը

Ոչ մի երկիր չպետք է միջամտի Սիրիայի գործերին. Էրդողան

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Հերձուածի մը Մասին Դարձեալ Յստակացում. ԶԱՐԹՕՆՔ

20/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Օնիկ Գասպարյանին շատ վաղուց եմ ճանաչում. իմ հեղինակությամբ և անունով եմ ասում՝ նա մեր բանակի ամենաքաջ սպաներից մեկն է. Հայկ Նահապետյան

20/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Անտիոքի և Համայն Արևելքի Ասորի Ուղղափառ Եկեղեցու Ընդհանրական Պատրիարքը ժամանեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

20/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ադրբեջանը խոչընդոտում է Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին. Ալեն Սիմոնյան

20/04/2026
Հաջորդ գրառումը

Ոչ մի երկիր չպետք է միջամտի Սիրիայի գործերին. Էրդողան

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Օնիկ Գասպարյանին շատ վաղուց եմ ճանաչում. իմ հեղինակությամբ և անունով եմ ասում՝ նա մեր բանակի ամենաքաջ սպաներից մեկն է. Հայկ Նահապետյան

20/04/2026

Ես համաձայն եմ իր գնահատականի հետ, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը՝ անդրադառնալով ԳՇ նախկին պետ Օնիկ...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Եթե ես ստում եմ, թող Օնիկը դուրս գա և ասի, որ ես ստում եմ. Արամ Գաբրելյանով

18/04/2026

44-օրյա Արցախյան պատերազմի հենց սկզբում և գագաթնակետին ես անձամբ երկու անգամ հանդիպել եմ Օնիկ Գասպարյանի հետ Մոսկվայի «Ararat Hyatt» հյուրանոցում։...

ԿարդալDetails
Տեսադարան

Օնիկ Գասպարյանի լռության պատճառների մասին Սեյրան Օհանյանն է խոսել

19/04/2026

«Փաշինյանն ասում է՝ 44-օրյայի ժամանակ գեներալները  փախել են։ ԱԺ-ի ղեկավարությունը և պատգամավորները եկել էին Արցախ, այդ ժամանակ մոբ-ռեսուրսի հետ աշխատելու...

ԿարդալDetails
Մամուլի տեսություն

ՔՊ-ական Սարիկ Մինասյանը ֆեյսբուքում հայհոյում է օգտատերերին և «ռազբորկայի» կանչում. «Հրապարակ»

20/04/2026

Համացանցում լայնորեն տարածվում է իշխանական թիմի ներկայացուցիչ Սարիկ Մինասյանի մասնակցությամբ սկանդալային հրապարակումը։ Ֆեյսբուքյան մեկնաբանություններում Մինասյանը, չզսպելով իրեն, անցել է էթիկայի...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական