Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Հարձակման անհաջող փորձ՝ Իրանի ՊՆ արտադրական համալիրի նկատմամբ

Իրանի պաշտպանության նախարարությունը հաստատել է  հունվարի 28-ին, ժ․ 23։30-ին, Սպահան քաղաքում ԻԻՀ պաշտպանութան նախարարությանը պատկանող գործարանային համալիրը՝ ԱԹՍ հարձակման ենթարկելու անհաջող փորձի մասին  լուրը։

ԻԻՀ ՊՆ աղբյուրը եւս  երկու հարձակողական դրոնների՝ Իրանի պաշտպանական ուժերի որոգայթում հայտնվելու եւ ոչնչացվելու  մասին է տեղեկացնում։ Նույն աղբյուրի համաձայն` ԱԹՍ-ի   հարձակման հետեւանքով մարդկային կորուստներ չեն եղել, եւ  միայն աննշան վնաս է հասցվել արտադրամասերից մեկի տանիքին։  

ԻԻՀ պաշտպանության նախարարության տարածած հայտարարության մեջ, որպես հարձակման պատասխանատու, որեւէ խմբավորման կամ երկրի  անուն չի նշվում։