Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Կոչ ենք անում Հայաստանին  անհապաղ միջոցներ ձեռնարկել, ռուս խաղաղապահներրին միջազգային մանդատով օժտելու համար  դիմել ՄԱԿ-ին․ Արցախի Աժ

Արցախի ԱԺ-ն այսօր արտահերթ նիստ է գումարել, քննարկել իրավիճակից դուրս գալու ելքերը։

Արցախի պատգամավորներն արտահերթ նիստում ուղերձ են հղել՝ ՄԱԿ-ի կողմից Արցախում խաղաղություն պարտադրելու համար պատշաճ միջոցներ ձեռնարկելու ուղղությամբ։

Ուղերձում մասնավորապես ասված է․

«Արցախում տեղակայած ռուսական խաղաղապահ զորախումբն օժտված չէ միջազգային մանդատով, հանգամանք, որը կանաչ լույս է վառում Ադրբեջանի կողմից եռակողմ հայտարարության խախտումներին և տարածաշրջանային անվտանգության և կայունության վտանգման համար։

Արցախի ԱԺ-ն կոչ է անում Հայաստանին՝  անհապաղ միջոցներ ձեռնարկել ռուս խաղաղապահներրի առաքելությանը միջազգային մանդատով օժտելու համար՝  դիմել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին ու գլխավոր ասամբլեային։

Կոչ ենք անում Հայաստանին՝ դիմել ՄԱԿ-ին՝ առաջարկելով պատշաճ քայլեր կատարել տարածաշրջանում խաղաղության և անվտանգության պահպանման համար՝ ՄԱԿ-ի կանոնադրության համաձայն՝ պետք է իմպերատիվ բանաձև ընդունվի, որն Արցախում խաղաղություն կպարտադրի։  Արցախի Հանրապետությունը հանձնառու է փրկելու իր ժողովրդին արհավիրքից։ Ուստի ակնկալում ենք, որ այդ կառույցները կստեղծեն պայմաններ, որոնք կխթանեն Արցախի ժողովրդի արժանապատիվ կյանքի ապահովումը»։