Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Իրեն 1918-20 թթ Մուսաֆաթական Ադրբեջանի իրավահաջորդ հռչակած Ադրբեջանը «անկլավների» նկատմամբ որևէ իրավունք չունի, բայց Արարատ Միրզոյանը, միևնույն է, դեռ չգիտի՝ որ քարտեզով է կատարվելու սահմանազատումը

05/06/2023
- ԿԱՐԵՎՈՐԸ

«Մենք կարծում ենք, որ 1975 թվականի քարտեզով ճանաչել միմյանց տարածքային ամբողջականությունը եւ այդ հիմքով սկսել դելիմիտացիայի աշխատանքները, ընդունելի լուծում է ՀՀ համար»,- Ազգային ժողովում 2022 թվականի պետական բյուժեի կատարողականի քննարկումների ժամանակ ասաց Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։

Նշենք, որ այսօր հենց այս թեմայի վերաբերյալ Ադրբեջանի ԱԳՆ-ը հայտարարություն է տարածել  «Նախ այն պահանջի հետ կապված, թե ինչի հիման վրա պետք է իրականացվի սահմանազատման գործընթացը, նշենք, որ, ինչպես Պրահայի, այնպես էլ Սոչիի հանդիպման ժամանակ արված հայտարարությունների համաձայն՝ սահմանազատումը պետք է իրականացվի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության փոխադարձ ճանաչման հիման վրա։  Որպես կանոն՝ այդ հայտարարություններում հղումներ են արվում ՄԱԿ-ի կանոնադրությանը և Ալմաթիի հռչակագրին՝ նշված սկզբունքների համատեքստում։ Հայկական կողմը քաջատեղյակ է, որ այս և մյուս հանդիպումներում որևէ քարտեզի հիման վրա սահմանազատման շուրջ պայմանավորվածություն ձեռք չի բերվել։ Միջազգային պրակտիկայի համաձայն, ի տարբերություն Հայաստանի, սահմանազատման գործընթացը, որը մինչ այժմ Ադրբեջանը իրականացրել է իր որոշ հարևանների հետ, իրականացվել է ոչ թե հատուկ ընտրված քարտեզի, այլ իրավական նշանակություն ունեցող  բոլոր փաստաթղթերի վերլուծության և դիտարկման հիման վրա։ 

Միգուցե այս պրակտիկան կիրառվի նաև Հայաստանի նկատմամբ։ Կոնկրետ այս դեպքում հայկական կողմին ավելի ձեռնտու կլիներ սահմանազատման աշխատանքներ սկսելը, քան պնդել 1975 թվականի քարտեզի կոնկրետ հղումը»։

Փաստորեն, Ադրբեջանին 1975 թվականի քարտեզը ձեռք չի տալիս, բայց ՀՀ ընդդիմադիր պատգամավորներից  Գառնիկ Դանիելյանն  այսօր Աժ-ում բարձրաձայնեեց. «Ինչքանով մենք տեղյակ ենք,  1970-ականների թվականների քարտեզների մասին է խոսքը, որը բացարձակապես չի բխում ՀՀ շահերից։ Ադրբեջանին ձեռնտու քարտեզների հիման վրա եթե կատարվի այդ գործընթացը, մեզ համար կլինեն աղետալի հետեւանքներ»։

Գառնիկ Դանիելյանը նաեւ հարց ուղղեց Տիգրանաշենի ու Տավուշի գյուղերի վերաբերյալ. «Վերջին ասուլիսի ժամանակ ասվեց, որ այդ 86․6 հազար քկմ մեջ նաեւ մտնում են Տավուշի գյուղերը։ Արդյոք դուք ուսումնասիրե՞լ եք այն քարտեզները, որոնք խորհրդային ժամանակ կային ՀՀ-ում։ Եվ դուք տեղյա՞կ եք, որ 1920 թվականին, երբ Հայաստանը մտել է խորհրդային պետության կազմի մեջ, այդ տարածքներն ամբողջությամբ Հայաստանի Հանրապետության տարածքներն են եղել։ Հետագայում արդեն այդ տխրահռչակ անկլավներն են առաջ եկել։ Ադրբեջանն իրեն ճանաչել է որպես 1918-20 թվականների Ադրբեջանի իրավահաջորդը եւ որեւէ իրավունք չունի այդ գյուղերի ու տարածքների հետ կապված»։

Արարատ Միրզոյանը պատասխանեց, որ դեռեւս վերջնական պայմանավորվածություն չկա, թե որ քարտեզներով պետք է իրականացվեն սահմանազատման աշխատանքները։ «Բայց կա պարտավորություն եւ հանձնառություն՝ այդ աշխատանքներն իրականացնել Ալմաթիի հռչակագրին համահունչ։ Ո՞ր քարտեզով՝ պայմանավորվածություն չկա։ Նաեւ, որքանով ինձ հայտնի է, Քիշնեւում վերջին քննարկման ժամանակ Ադրբեջանի նախագահը առարկություն չի հայտնել 1975 թվականի քարտեզի վերաբերյալ։ Խոսքը այն քարտեզի մասին է, որի շուրջ ըմբռնում ու պատրաստակամություն կա՝ շարունակել աշխատանքները։ Ում՝ ինչն է ավելի ձեռնտու, այստեղ մենք կմտնենք ոչ միանշանակ դատողությունների տիրույթ։ Մենք կարծում ենք, որ 1975 թվականի քարտեզով ճանաչել միմյանց տարածքային ամբողջականությունը եւ այդ հիմքով սկսել դելիմիտացիայի աշխատանքները, ընդունելի լուծում է ՀՀ համար։ Բայց կոնկրետ քարտեզի վերաբերյալ համաձայնություն չկա»։

Նախորդ գրառումը

Հայաստանն ու Վրաստանը երկար տարիներ ԱՊՀ անդամ են, ինչո՞ւ մինչև հիմա սահմանազատում ու սահմանագծում չի կատարվել

Հաջորդ գրառումը

Ես մայր եմ, որն ունի աշխարհի ամենաանասելի ցավը, որը երբեք չեմ ցանկանա ոչ մի մոր՝ նույնիսկ Աշոտի մորը․ Գայանե Մարտիրոսյան

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Ընդդիմության «ծեծ»-ի սահմանը. Հակոբ Բադալյան

21/07/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Սուտը՝ որպես քաղաքական հաշվեհարդարի գործիք. Սուրեն Սուրենյանց

21/07/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Մեր թիմը զրպարտության վերաբերյալ հայցեր է պատրաստում․ Տոնոյան

21/07/2026
Ազգային

Ֆրեզնոյում տեղի ունեցավ Մոնթե Մելքոնյանի հուշարձանի հիմնարկեքի արարողությունը

21/07/2026
Հաջորդ գրառումը

Ես մայր եմ, որն ունի աշխարհի ամենաանասելի ցավը, որը երբեք չեմ ցանկանա ոչ մի մոր՝ նույնիսկ Աշոտի մորը․ Գայանե Մարտիրոսյան

Լրահոս

Զինծառայող է մահացել

21/07/2026

«ՊՆ N զորամասի զինծառայողի` հուլիսի 21-ին արձանագրված մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Կատարվում են քննչական և վարութային գործողություններ»,-հայտնում...

Աիդա Ազատյանը նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը

21/07/2026

Շարժվող թիրախ խառը վազք մրցաձևի երիտասարդ աղջիկների պայքարում Աիդա Ազատյանը 379 միավորով նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը. հայտնում են...

Այսօր Ադրբեջանի կողմից Հայաստանին մատակարարվող բենզինն ու դիզելային վառելիքը մեծ ներդրում են Հայաստանի էներգետիկ անվտանգության մեջ. Ալիև

21/07/2026

Ադրբեջանից Հայաստան մատակարարվող նավթն ու նավթամթերքը շատ կարևոր ներդրում են ունենում Հայաստանի էներգետիկ անվտանգության գործում. Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ...

23-րդ «Ոսկե ծիրանի» պատկերառատ շաբաթն ավարտվեց

21/07/2026

Զգացմունքային, բազմաշերտ, խառնիխուռն, աշխարհի տարբեր ծայրերից, տարբեր թեմաներով, տարբեր ձեւերով պատմված ֆիլմերը մեկշաբաթյա խիտ ծրագրով հանդիսատեսին տարան այսուայնկողմ, հուզեցին, մեծացրին,...

Ընդդիմության «ծեծ»-ի սահմանը. Հակոբ Բադալյան

21/07/2026

Ընդդիմադիր ուժերին, որոնք կայացրել են խորհրդարանի մանդատը վերցնելու որոշում, հաճախ «ուղեկցում» են հետեւյալ արտահայտությամբ, թե՝ գնալու եք խորհրդարանում «ծեծ ուտելու»։Առերեւույթ...

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը Սամվել Կարապետյանին տուգանել է 200 հազար դրամով

21/07/2026

ԿԿՀ-ն նշել է, որ Սամվել Կարապետյանը, որպես «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ և ղեկավար մարմնի անդամ, պարտավոր էր պաշտոնը ստանձնելու պահին...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական