Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Իմանալը չի խանգարի. փոքրիկ Հայաստանի մեծ «Հայաքվեն»

«Հայաքվեն» թափ է հավաքում. ՀՀ քաղաքացիների վճռականությունը, սեփական կարծիքն այս  նախաձեռնության միջոցով արտահայտելու կամքը հիացնում է. «Հայաքվեի» ընթացքը գնահատում է  նախաձեռնության անդամ Հրայր Կամենդատյանը։

Շատերին հետաքրքրում է, թե ինչու է սահմանված քվեների 50 հազար թիվ՝ առաջին փուլի, և 300 հազար՝ հնարավոր երկրորդ փուլի համար, նմանատիպ ինչպիսի  կարգավորումներ կան աշխարհի այլ երկրներում։

Համաշխարհային փորձի ուսումնասիրությունը վկայում է, որ ՀՀ և այլ երկրների միջև ահռելի դիսբալանս կա բնակչության ընդհանուր թվաքանակի և ստորագրահավաքի նվազագույն  շեմի միջև։

Ընդ որում, փոքրիկ Հայաստանում սահմանված է մի աներևակայելի շեմ, որը վկայում է, որ իշխանությունները երբեք չեն ցանկացել և հիմա էլ չեն ցանկանում լսել ժողովրդի ձայնը, փորձում են գործել ավտորիտար ռեժիմով։

Հրայր Կամենդատյանը  ներկայացնում  է որոշ տվյալներ.

Շվեյցարիա. բնակչության թիվը 8.0 մլն, ստորագրահավաքի շեմ՝ 100 հազար քվե, բնակչության 1.25%։

Իտալիա. բնակչության թիվը 60.0 մլն, ստորագրահավաքի շեմ՝ 50 հազար քվե, բնակչության 0.083%։

Ավստրիա. բնակչության թիվը 8.0 մլն, ստորագրահավաքի շեմ՝ 100 հազար քվե, բնակչության 1.25%։

Լիտվա. բնակչության թիվը 2.8 մլն, ստորագրահավաքի շեմ՝ 50 հազար քվե, բնակչության 1.78%։

Սլովակիա. բնակչության թիվը 5.6 մլն, ստորագրահավաքի շեմ՝ 5 հազար քվե, բնակչության 0.09%։

«Կարծում եմ, արդեն հասկացաք, թե ժողովրդավարության բաստիոն հռչակված մեր փոքրիկ՝ 2.8 մլն բնակիչ ունեցող երկրում ինչու են սահմանված 50 և 300 հազարանոց շեմերը։ Հայաստանի Հանրապետությունում նախաձեռնությունը հանրաքվեի վերածելու շեմը կազմում է (300 000/2 800 000=10,71%):

Անկախ ամեն ինչից, «ՀայաՔվեն» հաղթելու է, և ոչ հեռավոր ապագայում խնդրո առարկա շեմերը պետք է փոխվեն։ Մենք Հյուսիսային Կորեա չենք։

Սիրելի քաղաքացիներ, երկուշաբթի օրվանից բաց են ստորագրահավաքի բոլոր կետերը։ Եկեք, քվեարկեք հանուն Արցախի, հանուն ցեղասպանությունը մոռացության չտալու, հանուն ժողովրդավարության հաղթանակի»,- կոչ է անում Հրայր Կամենդատյանը։