Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Թանկարժեք դամբարան՝ Կիպրոսում․այն թվագրվում է բրոնզի դարին

Կիպրոսում հնագետները բառիս բուն իմաստով թանկարժեք դամբարան են հայտնաբերել։ Ըստ տեղական լրատվամիջոցների՝ գանձերով լի գերեզմանոցը տեղեկայված է եղել Լառնակայի մոտակայքում գտնվող Հալա Սուլթան Թեքե մզկիթի մոտակայքում։

Մասնագետներն ասում են, որ դամբարանը թվագրվում է բրոնզի դարին։ Հնագետները հայտանբերել են ավելի քան 500 փղոսկրե արտեֆակտ, թանկարժեք քարեր ու կերամիկա։ Ուսումասիրությունները վկայում են, որ այդ ամենը պատկանել է այն ժամանակվա իշխանավորներին։ Նրանք այդ տարածքում ապրել են մ․թ․ա․ 1500-1300-ական թվականներին։

Ս․Վ․