Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Ժոզեպ Բորել, պետք է գործել հիմա՛

Եվրախորհրդարանի պատգամավոր, Եվրոպական ժողովրդական կուսակցության անդամ Պետեր վան Դալենը «Թվիթեր»-ի իր միկրոբլոկում տեղադրել է Արցախը Հայաստանին կապող Բերձորի միջանցքն ադրբեջանցիների կողմից փակվելուց հետո Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամը ներկայացնող BBC-ի հոդվածով և գրառում կատարել։

«Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական շրջափակման դաժան հետևանքները. դատարկ խանութներ ու հուսահատ մարդիկ։ Ինչո՞ւ է ԵՄ-ն այդքան լռում։ Ես չեմ հասկանում։ Ժոզեպ Բորել, պետք է գործել հիմա՛»,- գրել է Եվրախորհրդարանի պատգամավորը։

Եվրախորհրդարանի պատգամավորն իր գրառման մեջ հղում է կատարել նաև Եվրոպական ժողովրդական կուսակցությանը։