Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Հորդորում ենք Ադրբեջանին ու Ռուսաստանին անհապաղ վերականգնել միջանցքի հասանելիությունը

ԱՄՆ-ն շարունակում է մտահոգված լինել Լաչինի միջանցքի` ավելի քան 3 շաբաթ տևող արգելափակմամբ, որը լրջագույն հումանիտար իրադրություն է ստեղծում. «Թվիթեր»-ի իր էջում գրել է  ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպան Մայքլ Քարփենթերը:

«Մենք շնորհակալ ենք ԿԽՄԿ-ին այդ ընթացքում կրիտիկական աջակցության համար, սակայն հորդորում ենք Ադրբեջանին ու Ռուսաստանին անհապաղ վերականգնել միջանցքի հասանելիությունը»- գրել է դեսպանը: