Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Թուրքիան ռմբակոծել է երկրաշարժից տուժած քրդաբնակ տարածքները

«Ընդամենը մեկ օր առաջ ավերիչ երկրաշարժ է տեղի ունեցել, և հատկապես ուժեղ հարված է հասցվել Քրդստանին։

Իսկ ի՞նչ է անում Թուրքիան։

Կեսգիշերին Թուրքիան ռմբակոծել է Հալեպի նահանգի Թալ Ռիֆաթ քաղաքին հարող տարածքները, որոնք նույնպես տուժել են երկրաշարժից»,- հայտնել է քուրդ քաղաքական գործիչ Ջիվան Ակբուլութը։