Թուրքիա փրկարարական խմբեր են ուղարկել Շվեդիան, Չեխիան, Ավստրիան, Իտալիան, Իսպանիան, Ֆրանսիան, Լեհաստանը, Ռումինիան, Խորվաթիան, Սերբիան, Չեռնոգորիան, Մոլդովան, Ճապոնիան, Մեքսիկան, Լիբանանը: Անգամ Թուրքիայի հակառակորդ Հունաստանն է օգնություն առաջարկել։
Ռուսաստանը Թուրքիա և Սիրիա է ուղարկել փրկարարների խմբեր։ Բացի այդ, ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Սիրիայում գտնվող ռուսական զորախմբի հրամանատարին հրահանգել է օգնել որոնողափրկարարական աշխատանքներում:
Մարդասիրական կազմակերպությունները հատկապես մտահոգված են Սիրիայի հյուսիս-արևմտյան հատվածի բնակիչների համար, քանի որ այնտեղ 4 միլիոն մարդ արդեն իսկ ապրում էր մարդասիրական օգնության հույսով․ հաղորդում է CNN-ը:
Փետրվարի 6-ի ավերիչ երկրաշրժին հաջորդել է առնվազն 100 հետցնցում:
Թուրքիայում զոհերի թիվը հասել է 3381-ի, ավելի քան 15 800 մարդ տարբեր աստիճանի վնասվածքնր է ստացել։ Երկրում փլուզվել է առնվազն 5606 շենք: Ըստ ՄԱԿ-ի՝ երկուշաբթի տեղի ունեցած երկրաշարժը Թուրքիայում ամենահզորն էր 1939 թ.-ից ի վեր:
Սիրիայի իշխանությունները հաղորդել են 1451 զոհի և 3500-ից ավելի վիրավորի մասին։