Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Ամենայն հայոց կաթողիկոսը ցավակցություն է հայտնել Պոլսո հայոց պատրիարքին

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսը փետրվարի 6-ին Թուրքիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի կապակցությամբ իր ցավակցությունն է հայտնել Պոլսո Հայոց պատրիարք Տ. Սահակ Բ. Մաշալյանին:

Ամենայն Հայոց կաթողիկոսը համբերություն է մաղթել բոլոր նրանց, ովքեր մարդկային ու նյութական կորուստ են կրել: Կաթողիկոսը հայտնել է, որ կաղոթի բոլոր զոհվածների հոգիների համար:

Գարեգին երկրորդը հետաքրքրվել է երկրաշարժից ավերված շրջաններում բնակվող հայ համայնքի անդամների որպիսությամբ: Պոլսո պատրիարքը տեղեկություններ է տվել և շնորհակալություն հայտնել Հայրապետական հոգատարության համար:

Պատրիարքին իրենց ցավակցություններն են հայտնել նաև Գուգարաց  թեմի առաջնորդ Գերշ. Տ. Հովնան եպսկ. Հակոբյանը եւ Ամերիկայի Արևելյան թեմի առաջնորդ Հոգշ. Տ. Մեսրոպ վրդ. Պարսամյանը․ տեղեկանում ենք պատրիարքարանի տարածած հաղորդագրությունից: