Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Ընդդիմությունը պետք է ենթարկվի արմատական բարեփոխման, պետք է ճիշտ թիմ, վճռական առաջնորդ․ Արթուր Ղազինյան

«Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Հայաստանում այսօր առկա է չիրացված ահռելի պրոտեստ ներուժ:

Ընդդիմությունը պետք է ենթարկվի արմատական բարեփոխման, ինչպես կառուցվածքի, այնպես է, առաջարկի ու առաջնորդների մասով:

Պետք է ճիշտ թիմ, ընդունելի ու հասկանալի առաջարկ, խարիզմատիկ, վճռական առաջնորդ, գրագետ ու լավ հաշվարկված գործողություններ, ու ինքներս կապշենք փողոցում մարդկանց թվից:

Եթե կարողանանք սա անել, Հայաստանում իշխանությունը կփոխվի հաշված օրերի ընթացքում . . .։