Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

ՌԴ-ն կոչ է անում  Ադրբեջանին և ՀՀ-ին՝ զերծ մնալ  քայլերից, որոնք կարող են հանգեցնել լարվածության աճի․ Պեսկով

Ռուսաստանը նախկինի պես կոչ է անում Ադրբեջանին և Հայաստանին՝ զերծ մնալ  շփման գծում լարվածության սրման հանգեցնող քայլերից։

Այս մասին լրագրողներին հայտնել Է ՌԴ ղեկավարի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը ՝ պատասխանելով սահմանին գիշերային կրակոցների  մասին հարցին, փոխանցում է ТАСС-ը ։

«Մենք կոչ ենք անում երկու երկրներին՝ զերծ մնալ որեւէ գործողություններից և  քայլերից, որոնք կարող են հանգեցնել լարվածության աճի»,-նշել է Պեսկովը: