Երկուշաբթի, Մայիսի 4, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Եվրոպական երկրների հայկական համայնքների ներկայացուցիչների հայտարարությունը՝ ուղղված Եվրոպայի առաջնորդներին

04/05/2026
- ԿԱՐԵՎՈՐԸ, Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովին ընդառաջ՝ Եվրոպայի տարբեր երկրներում գործող հայկական համայնքների ներկայացուցիչների հայտարարությունը.

Մենք՝ Եվրոպայի տարբեր երկրներում գործող հայկական համայնքների ներքոստորոգրյալ ներկայացուցիչներս, հրապարակում ենք այս հայտարարությունը՝ Երևանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթաժողովին ընդառաջ՝ մտահոգություն հայտնելով 2026 թ. հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին նախորդող ժամանակահատվածում Հայաստանի ժողովրդավարական միջավայրի ամբողջականության վերաբերյալ։

Ժողովրդավարությունը պետք է պաշտպանվի ոչ միայն ընտրության օրը, այլև մինչ այդ

Հայաստանը մոտենում է ընտրական վճռորոշ փուլին։ Սակայն առկա պայմանները մտահոգություն են առաջացնում գործընթացի նկատմամբ հանրային վստահության առումով։ Խիստ բևեռացված քաղաքական միջավայրը, քաղաքական մրցակցության անհավասար պայմանները և նախընտրական ընդհանուր շրջանակի վերաբերյալ հարցադրումները կարող են վտանգել վստահությունը։

Ազատ և արդար ընտրությունները չեն սահմանվում միայն ընտրության օրը տեղի ունեցող իրադարձություններով։ Դրանք կախված են ողջ գործընթացի ամբողջականությունից՝ լրատվամիջոցների նկատմամբ հավասար հասանելիությունից, արդար մրցակցությունից և հիմնարար ազատությունների լիարժեք պաշտպանությունից։

Եվրոպական ներգրավվածությունը պետք է մնա խիստ չեզոք

Մենք ընդունում ենք Եվրոպական միության դերը՝ Հայաստանում ժողովրդավարական կայունության աջակցման գործում, ներառյալ ապատեղեկատվությանը հակազդելու ջանքերը։

Սակայն այդ աջակցությունը պետք է մնա խիստ չեզոք։ Ցանկացած ընկալում, թե արտաքին դերակատարները նախապատվություն են տալիս որևէ քաղաքական ուժի՝ մյուսի նկատմամբ, անկախ նրանից՝ դա ճշգրիտ է, թե ոչ, կարող է վնասել ինչպես ընտրական գործընթացի վստահելիությանը, այնպես էլ եվրոպական գործընկերների հեղինակությանը։

Լավ մտադրություններով պայմանավորված ներգրավվածությունը չպետք է անգիտակցաբար ջնջի աջակցության և միջամտության միջև սահմանը։

Ընտրությունները չեն կարող անցկացվել սպառնալիքների ստվերի ներքո

Մենք մտահոգված ենք տարածաշրջանում նոր հակամարտության հնարավորության վերաբերյալ շրջանառվող նարատիվներով։

Մենք կոչ ենք անում Ադրբեջանին զերծ մնալ այնպիսի հռետորաբանությունից կամ գործողություններից, որոնք կարող են մեկնաբանվել որպես սպառնալիք կամ հարկադրանք, ներառյալ փորձերը՝ տարածաշրջանային կայունությունը կապելու Հայաստանի ժողովրդավարական գործընթացի արդյունքների հետ։

Ընտրությունները պետք է անցկացվեն առանց ճնշման, վախի կամ սրման սպառնալիքի ստվերի։

Արցախահայերի իրավունքները չպետք է անտեսվեն

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերի իրավունքները մնում են առանցքային խնդիր։

Կայուն խաղաղությունը պետք է ներառի մարդու հիմնարար իրավունքների հարգում, ներառյալ արժանապատվությունը, անվտանգությունը և վերադարձի իրավունքը՝ համաձայն միջազգային իրավունքի։

Մարդասիրական հարցերը չպետք է մղվեն երկրորդ պլան՝ աշխարհաքաղաքական նկատառումների պատճառով։

Պատասխանատվության պահ

Մենք կոչ ենք անում բոլոր դերակատարներին՝ ինչպես Հայաստանի ներսում, այնպես էլ միջազգային մակարդակում, գործել պատասխանատվությամբ և լիարժեք հարգանքով ժողովրդավարական սկզբունքների նկատմամբ։

Այս ընտրությունները միայն ազգային կարևոր հանգրվան չեն։ Դրանք նաև ժողովրդավարական վստահելիության փորձություն են, որի արձագանքը տարածվում է Եվրոպայում և այլուր գտնվող հայկական համայնքների վրա։

Եզրակացություն

Հայաստանի ընտրական գործընթացը պետք է պաշտպանվի թե՛ ներքին խեղաթյուրումներից, թե՛ արտաքին ճնշումներից։

Վստահելի, թափանցիկ և իրական մրցակցային ընտրությունը կարևոր է ոչ միայն Հայաստանի ժողովրդավարական ապագայի, այլև ավելի լայն տարածաշրջանի կայունության համար։

Մենք պատրաստ ենք աջակցել այն ջանքերին, որոնք կպահպանեն այս սկզբունքները։

Ստորագրողներ՝

Ավստրիա

Սամուել Նահադեդյան – Ավստրիայի Հայկական կոմիտե

Բելգիա

Կարեն Թադևոսյան – Բելգիայի հայերի համաժողովի նախագահ

Բուլղարիա

Սահակ Չալեկյան – Բուլղարիայի հայկական միությունների ասոցիացիայի համանախագահ

Չեխիա

Ալեքսանդր Սարգսյան – Չեխիայի Հայ Առաքելական եկեղեցու խորհրդի նախագահ

Կիպրոս

Վահան Այնեդջյան – Կիպրոսի հայոց թեմական խորհրդի նախագահ

Հունաստան

Նազար Ավակյան – Հունաստանի հայերի կենտրոնական խորհրդի նախագահ

Իտալիա

Բայկար Սզավլյան – Իտալիայի հայերի մշակութային միության նախագահ

Ֆրանսիա

Արա Թորանյան — Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) համանախագահ

Մուրադ Փափազյան — Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) համանախագահ

Գերմանիա

Ջոնաթան Շպանգենբերգ – Գերմանիայի հայերի կենտրոնական խորհրդի նախագահ

Նիդեռլանդներ

Նուբար Վարդանյան – Ալմելոյի հայկական համայնքի ներկայացուցիչ

Ռումինիա

Զարեհ Նազարյան – Ռումինիայի հայերի միության փոխնախագահ

Իսպանիա

Արարատ Ղուկասյան – Վալենսիայի հայկական համայնքի ներկայացուցիչ

Շվեդիա, Նորվեգիա, Դանիա

Անահիտ Ավագյան – Սկանդինավյան հայկական միության համակոորդինատոր

Սիմոն Տեր-Սահակյան – Սկանդինավյան հայկական միության համակոորդինատոր

Միացյալ Թագավորություն

Գարեն Արևյան – Միացյալ Թագավորության հայկական համայնքի խորհրդի նախագահ

Համակարգող

Բելգիա

Գասպար Կարապետյան

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Մակրոնի ասածը ստորություն է. ցինիկաբար ստում է. Հակոբ Բադալյան

Հաջորդ գրառումը

Տեսանյութ. Փաշինյանն ու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հանդիպել են

Համանման Հոդվածներ

Նորություններ

Մակրոնի ասածը ստորություն է. ցինիկաբար ստում է. Հակոբ Բադալյան

04/05/2026
Նորություններ

Մակրոնը գիտի, որ սուտ է ասում, բայց նա պատրաստ է Նիկոլի խաթր մոլորեցնել բոլորին. Արմեն Աշոտյան

04/05/2026
Մշակութային

«Ոսկե ծիրան» կինոփառատոնին սպասվում է Իբրահիմ Մալուֆի մենահամերգը

04/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանն ուզում է գնալ Ադրբեջան, նա ցանկություն է հայտնել 2028-ին մասնակցել Բաքվում կայանալիք ԵՔՀ գագաթնաժողովին

04/05/2026
Հաջորդ գրառումը

Տեսանյութ. Փաշինյանն ու ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հանդիպել են

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

Ամոթ Հայաստանին այս վարքագծի համար՝ կապված Բաքվում պահվող պատանդների հետ․ Ռոբերտ Ամստերդամ

03/05/2026

«Ամոթ Հայաստանին այս վարքագծի համար՝ կապված Բաքվում պահվող պատանդների հետ։ Ինչո՞ւ բոլորդ չեք կրում այդ խեղճ անհատների նկարները, եւ պարոն...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Դոկտոր Արշավիր Գյունջյանի նամակը՝ ուղղված Կանադայի վարչապետ պարոն Մարկ Քարնիին՝ Նորին Վսեմության Հայաստան կատարած այցի կապակցությամբ

04/05/2026

Մոնրեալ, 2026 թվականի մայիսի 1 Պարոն Մարկ Քարնի, Կանադայի վարչապետ Օտտավա Վսեմաշուք պարոն վարչապետ, Մարկ Քարնի, Օգտվում եմ Ձեր առաջիկա...

ԿարդալDetails
Մամուլի տեսություն

ԵՄ-Հայաստան համատեղ հայտարարության տեքստը (բացառիկ). «Հրապարակ»

03/05/2026

Մենք տեղեկացանք, որ Նիկոլ Փաշինյանի քարոզարշավի շրջանակներում կազմակերպվող Հայաստան–ԵՄ գագաթաժողովը ավարտվելու է մասնակիցների համատեղ հայտարարությամբ։ Միջոցառումը փորձում են այդ կերպ...

ԿարդալDetails
Տեսադարան

Հայաստանի ժուռնալիստների միության կողմից կազմակերպած «Հայաստանի ձայնը» խորագիրը կրող կոնֆերանս. ուղիղ

03/05/2026

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական