Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

ԵՄ անվանումը միայն քողարկող ծածկ է աշխարհաքաղաքական գործընթացներում ՆԱՏՕ-ի իրական դերակատարման համար. Զախարովա

Ռուսաստանը հաստատում է իր պատրաստակամությունը՝  Սերգեյ Լավրովի հովանու ներքո բանակցություններ կազմակերպելու Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև.

Անհրաժեշտ է որքան հնարավոր է շուտ վերսկսել բանակցությունները բոլոր ուղղություններով։ Մոսկվան Երևանին և Բաքվին տեղեկացրել է հանդիպում կազմակերպելու պատրաստակամության մասին. ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Լաչինի միջանցքում տիրող իրավիճակի վերաբերյալ Զախարովան նշել է, որ ՌԴ պաշտպանության նախարարությունը, խաղաղապահները և ԱԳՆ-ն մշտական ​​կապի մեջ են կողմերի հետ և եռանդուն ջանքեր են գործադրում իրավիճակը կարգավորելու համար։

«Ի տարբերություն մյուս խաղացողների՝ ռուսական կողմը լուծումներ է փնտրում անմիջապես «տեղում» և ցուցաբերում է մարդասիրական օգնություն։

Երբ ռազմաքաղաքական դաշինքները գործի են անցնում քաղաքական ինստիտուտների քողի տակ, խնդիրները բարդանում են»,- Հայաստանում ԵՄ առաքելության մասին ասել է Զախարովան։

Նա նաև հավելել է,  որ ԵՄ անվանումը միայն քողարկող ծածկ է աշխարհաքաղաքական գործընթացներում ՆԱՏՕ-ի իրական դերակատարման համար։