Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Դանիել Դզնունի. նա 60 ռուբլով հիմնադրեց Հայ կինոն

17/07/2023
- ԿԱՐԵՎՈՐԸ

Շառլ Ազնավուրի անվան հրապարակում բացվել է «Հայպետկինոյի» հիմնադիր Դանիել Դզնունու աստղը։

Նախաձեռնությունը «Ոսկե ծիրան» երևանյան միջազգային կինոփառատոնի կազմակերպիչներինն է։

Այս տարի լրանում է Հայ կինոյի 100 ամյակը, և խորհրդանշաբար հենց հոբելյանական տարում էլ բացվեց Հայ կինոյի հիմնադրման ակունքներում կանգնած Դանիել Դզնունու աստղը։

Պատմությանը հայտնի է, որ Դանիել Դզնունուն ուղարկում են լուժողկոմ Ասքանազ Մռավյանի մոտ, որպեսզի նա 100 ռուբլի դուրս գրի, ու Խորհրդային Հայաստանում կինո հիմնադրվի։ Սակայն Մռավյանն առարկում է՝ 30 հազար որբեր ունենք, առայժմ նրանց մասին պետք է մտածենք» Եվ դուրս է գրում ընդամենը 60 ռուբլի։ Այդ 60 ռուբլին դառնում է «Հայկինոյի» հիմնադրամը։

1923 թվականի ապրիլի 20-ին ՀԽՍՀ Ժողկոմխորհը որոշում է ընդունում Լուսժողկոմատի համակարգում հատուկ կինոկազմակերպություն ստեղծելու մասին, որը և անվանում է «Պետկինո»։

Դանիել Դզնունին Վրաստանից Հայաստան է հրավիրում Համո Բեկնազարյանին ու միասին հիմնում Հայ կինոն։

Շուտով գալիս են սուտ մատնության դժնդակ տարիները, ստալինյան բռնարարքների զոհ է դառնում նաև Դզնունին։

Իր նախաձեռնած «Նամուս» ֆիլմի համար  նա բռնադատվել է 1938–1943 թթ.՝ ազգայնական տարրեր ունենալու համար։ 5 տարի գտնվել է  բանտերում և համակենտրոնացման ճամբարներում։ Արդարացվել է 1954 թվականին։

Ահա թե ինչ է գրված «Советское искусство», 1937, № 31 (377), հուլիսի 5-ի համարում.

«Ստուդիայում տիրում է խառնաշփոթ, սխալ կառավարում, ավերածություններ։ Ինքնաքննադատությունը սեղմվում է, աշխատակիցների կարծիքը անտեսվում և այդ ամենը հանգեցնում է մեծ ծախսերի: «Արմենկինոյի» գրեթե բոլոր աշխատակիցները կտրուկ դեմ են արտահայտվել ժողովրդի թշնամի Բակունցի «Ալագյազ» սցենարին։ Կադրերի բաժինը թույլ չի տվել արտադրության, բայց Դզնունին ինքնակամ պայմանագիր է կնքել և, հակառակ հանրության ցուցումներին, սցենարը իջեցրել է արտադրության։

«Արմենկինոն» լավ կերակրատաշտ է դարձել Բակունցի, Թոթովենցի, Ալազանի, Սիմոնյանի և ժողովրդի մյուս՝ այժմ արդեն մերկացված թշնամիների համար։ «Արմենկինոն» բաց գրպան է եղել նրանց համար։ Բակունցը 1936 թվականին ստացել է 1,4 հզ. ռուբլի։ Սա դեռ քիչ է, կինոստուդիայի հաշվին նրա համար հյուրանոցի սենյակ է վարձակալվել, որտեղ հանդիպել են ժողովրդի թշնամիները։ Դզնունու կոռուպցիոն գործունեությունը «Արմենկինոն» հասցրել է լիակատար փլուզման։

Պրոլետարական հեղափոխության Մեծ հաղթանակի քսանամյակին այստեղ ոչ մի ֆիլմ չի թողարկվի։ «Զանգեզուր»* (ռեժիսոր՝ Բեկ-Նազարով), «Լեռնային երթ» (ռեժ. Կևորկով) և «Սևանի ձկնորսները» (ռեժ. Մարինոսյան) ֆիլմերը, որոնք պետք է թողարկվեին այս տարի, դեռ չեն սկսվել, սցենարները չեն հաստատվել, սակայն այս սցենարների վրա արդեն ծախսվել է 300 հազար ռուբլի»։

Սակայն վերը նշված ֆիլմերն իրականում արտադրության մեջ էին և մեկ տարի հետո էկրան բարձրացան։

Բայց Դզնունուն, միևնույն է, դատապարտեցին ազատազրկման։

Նախորդ գրառումը

Թշնամին Մարտակերտի շրջանում խախտել է հրադադարը և կիրառել հրաձգային զենք

Հաջորդ գրառումը

ՌԴ-ն բացահայտ հիմնավորում է իր աջակցությունը Ադրբեջանի   էթնիկ զտման՝ ցեղասպան քաղաքականության՝ ի շահ Թուրքիայի հետ իր համագործակցության. Դավիթ Շահնազարյան

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Ռուբեն Վարդանյանը որոշում է կայացրել արդարության համար պայքարը շարունակել միջազգային իրավական մեխանիզմների միջոցով. Սիրանուշ Սահակյան

22/07/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ամերիկյան բանակը հայտարարել է Իրանի վրա հարձակման հերթական փուլի ավարտի մասին

22/07/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ընդդիմության «ծեծ»-ի սահմանը. Հակոբ Բադալյան

21/07/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Սուտը՝ որպես քաղաքական հաշվեհարդարի գործիք. Սուրեն Սուրենյանց

21/07/2026
Հաջորդ գրառումը

ՌԴ-ն բացահայտ հիմնավորում է իր աջակցությունը Ադրբեջանի   էթնիկ զտման՝ ցեղասպան քաղաքականության՝ ի շահ Թուրքիայի հետ իր համագործակցության. Դավիթ Շահնազարյան

Լրահոս

Կյանքից վաղաժամ հեռացել է ՀՀ ԶՈՒ զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի ուսանող Նարեկ Թորոսյանը

22/07/2026

Կյանքից վաղաժամ հեռացել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինծառայող, Հայ-ռուսական համալսարանի «Լրագրություն» ուղղության ուսանող Նարեկ Թորոսյանը։ «Հայ-ռուսական համալսարանի ղեկավարությունը, դասախոսական...

Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում

22/07/2026

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը  կցանկանար, որ ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն զբաղեցնի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը ներկայիս գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի լիազորությունների ավարտից հետո.  հաղորդում է New York...

Ռուբեն Վարդանյանը որոշում է կայացրել արդարության համար պայքարը շարունակել միջազգային իրավական մեխանիզմների միջոցով. Սիրանուշ Սահակյան

22/07/2026

Բաքվում ապօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը հայտարարություն է տարածել, որը...

Իրանի վրա հարձակման հետևանքով 500 ամերիկացի զինվոր է վիրավորվել

22/07/2026

Իրանի դեմ ԱՄՆ ռազմական գործողությունների ընթացքում վիրավորվել է ավելի քան 500 ամերիկացի զինծառայող. հայտնել է Associated Press-ը ՝ հղում անելով իր աղբյուրներին։...

Ամերիկյան բանակը հայտարարել է Իրանի վրա հարձակման հերթական փուլի ավարտի մասին

22/07/2026

Ամերիկյան բանակն Իրանի տարածքում հրթիռային  նոր հարվածներ է հասցրել։ Գիշերվա ժամը 3-ի դրությամբ CENTCOM-ի ուժերն սկսել են  հարվածել Իրանում գտնվող...

Զինծառայող է մահացել

21/07/2026

«ՊՆ N զորամասի զինծառայողի` հուլիսի 21-ին արձանագրված մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Կատարվում են քննչական և վարութային գործողություններ»,-հայտնում...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական