Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Թշնամին Մարտակերտի շրջանում խախտել է հրադադարը և կիրառել հրաձգային զենք

Հուլիսի 16- ին` ժամը 20:20-ի սահմաններում, ադրբեջանական զինուժը Մարտակերտի շրջանում խախտել է հրադադարը՝ կիրառելով հրաձգային զենք։ Այս մասին տեղեկացնում է Արցախի ՊՆ մամուլի ծառայությունը։ Հայկական կողմում կորուստներ չկան։ Տեղի ունեցածի մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։