Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Գայանե Հակոբյանը դատապարտվեց 4 տարվա ազատազրկման, սակայն դատարանը պատիժը չկիրառեց

Արցախյան 44-օրյա պատերազմում զոոհված զինծառայողի մորը՝ Գայանե Հակոբյանին, որը մեղադրվում է Աշոտ Փաշինյանին առևանգելու մեջ, մեղավոր ճանաչվեց:

Դատարանի որոշմամբ՝ նա դատապարտվեց 4 տարի ազատազրկման, դատարանը պատիժը պայմանականորեն չկիրառեց՝ նշանակելով մեկ տարի փորձաշրջան՝ երկրից չբացակայելու պայմանով:

Հիշեցնենք, որ այսօր Գայանե Հակոբյանը հրաժարվել է պաշտպանական խմբի ծառայությունից։ Դատական նիստն անց է կացվել դռնփակ։

Գայանե Հակոբյանը 1 ամսով կալանավորվել է մայիսի 20-ին, այնուհետև նորից կալանավորվել 45 օրով։

Հետաքրքիր է, որ դատարանը հաշված րոպեների ընթացքում դիմել է հանրային պաշտպանի գրասենյակ, հանրային պաշտպանը եկել է, արագորեն ծանոթացել գործին, դատարանն էլ հաշված վայրկյանների ընթացքում Գայանե Հակոբյանին պայմանականորեն ազատ արձակելու որոշում է կայացրել։

Մինչդեռ մեր դատաիրավական համակարգում հարյուրավոր գործեր կան, երբ նոր պաշտպանը գործին ծանոթանալու կամ հայցի տեսակը փոխելու համար մեկ ամսից ավելի ժամանակ է նշանակվում։

Կարդացեք նաև՝

Գայանե Հակոբյանն ընդունե՞լ է մեղքը. ինչո՞ւ է նա արդեն երկրորդ անգամ հրաժարվում փաստաբանական ծառայությունից

Խոնարհվում եմ հերոսների ու նրանց ծնողների առաջ, բայց օրենքը հավասար է բոլորի համար. Աշոտ Փաշինյան