Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Սուրեն Թորոսյանն ազատ արձակվեց

Էպիլեպսիայով հիվանդ երիտասարդին ծեծած, նրա երեսին գազ փչած Սուրեն Թորոսյանն ազատ է արձակվել։ Նշենք, որ, ինչպես արագածավանցիներն են հայտնել, նա մահակով այնպես է խփել երիտասարդին, որ նրա գլխին բժիշկներն 8 կար են դրել։

Արագածավանի դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ՋՕԸ պետ Սուրեն Թորոսյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել, նրան մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով և անձն արգելանքից ազատ է արձակվել:

Արագածավանում ստորագրահավաք են կազմակերպել՝ ի նշան բողոքի։ Արագածավանցիները պահանջում են, որպեսզի Սուրեն Թորոսյանը պատժվի։

Քննչական կոմիտեից հայտնում են՝ այն հոդվածը, որով մեղադրանք է առաջադրվել անձին, կալանք չի նախատեսվում, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։