Բաքուն 40 տոննա հումանիտար բեռ է ուղարկել Արցախ․ Արցախից հայտնել են, որ Բաքվի հետ այդպիսի պայմանավորվածություն չունեն

Ադրբեջանական զլմները տեսանյութ ու տեղեկություն են տարածել, թե «Կարմիր մահիկը» Ստեփանակերտ է ուղարկում 40 տոննա հումանիտար բեռ։ Նրանք դա ներկայացնում են որպես մեծահոգության ու բարեսրտության դրսևորում։
Արցախի պաշտոնական հարթակներից՝ նախագահի գրասենյակից, հայտնել են, որ Բաքուն Ստեփանակերտի հետ որևէ պայմանավորվածություն չունի հումանիտար բեռ տեղափոխելու հետ կապված։
Արցախից նաև ասել են, որ այս պահին միակ պահանջը Բերձորի միջանցքի ապաշրջափակումն է, իրենց միակ նպատակը հենց դա է՝ ապահովել արցախահայության ազատ տեղաշարժը, բեռնափոխադրումները բացառապես Բերձորի միջանցքով։
