Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Արցախում ներքաղաքական իրավիճակն էականորեն լիցքաթափվել է․ Տիգրան Աբրահամյան

«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է ․

Արցախում ներքաղաքական իրավիճակը էականորեն լիցքաթափվել է։ Հույս ունեմ, որ հատկապես Արցախի շուրջ ստեղծված ծանր իրադրության պայմաններում սթափությունը, ադեկվատությունը, ողջամտությունը, տրամաբանությունը, իմաստությունը չի լքի հիմնական դերակատարներին և Արցախի համար հավելյալ սպառնալիքներ չի ստեղծի։

Արցախում ապրող մեր հայրենակիցները լուրջ խնդիրներ ունեն և ողջ ռեսուրսն ու պոտենցիալը պետք է համախմբել և ուղղել դրա սպասարկմանը։