Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

ՀՀ ԱԳ նախարարն աշխատանքային այցով կմեկնի Վիեննա

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հունվարի 16-17-ն աշխատանքային այցով կմեկնի Վիեննա՝ մասնակցելու Հայաստանի նախաձեռնած ԵԱՀԿ Մշտական խորհրդի հատուկ նիստին, որտեղ հանդես կգա ելույթով։

Այս մասին հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, նշելով, որ այցի շրջանակներում նախատեսված են նաև հանդիպումներ գործընկերների հետ։