Ուրբաթ, 14 Օգոստոս, 2026

Ապո՞ւշ եք, չե՞ք հասկնար, որ բիզիմդիր Հայաստանն ալ եղել է, վերջ, խմեք Արցախը ծախելու կենացը. Հովիկ Էսմերլյան

Շուտով Սփյուքում ցեղասպանության նոր հուշարձաններ են կանգնեցվելու՝ Արցախի հայերի ցեղասպանությանը նվիրված։ Սև շապիկներ են հագնելու և ասեն՝ հետ ենք բերելու. Արցախից ուղիղ տեսակապով ասաց սփյուռքահայ Հովիկ Էսմերյանը։

Նա կոչ է անում համայն հայությանը ոտքի կանգնել, մասնակցել անհնազանդության ակցիաներին, սթափվել, հասկանալ իրավիճակի լրջությունը, որովհետև կործանվում է ոչ միայն Արցախը, այլև՝ Հայաստանը։

Նա դիմում է նաև սփյուռքահայությանը, որը միշտ կանգնած է եղել Հայաստանի թիկունքին, ծանր պահերին, նաև երկրաշարժի ժամանակ օգնություն ցույց տվել։

Հիմար-հիմար ասում են՝ ինչու են Արցախում զենքերը հանձնել։ 44-օրյա պատերազմի ժամանակ Նիկոլը տասնապատիկն է հանձնել։ Արցախում բոլորը կանգնեցին ու մի մարդու պես պաշտպանեցին իրենց հողը։ Իսկ ի՞նչ արեցին Հայաստանի հայ սպաները։ Լռեցին։ Ոչ մի փամփուշտ չարձակեցին:

Ժողովուրդ, Արցախը վերջացած է

Մանրամասները՝ տեսանյութում.