Azg.am-ը քիչ առաջ կապ հաստատեց Անուշ Նակաշյանի հետ, որը պատմեց, թե ինչ իրավիճակ է Երուսաղեմում։ Նա ասաց. «Պատերազմական իրավիճակ է՝ անապահով, անորոշ։ Հաջորդ վայրկյանին ինչ կլինի, չգիտենք, բայց այս ամենը հեշտ ու արագ չի ավարտվելու։ Երուսաղեմմի օդանավակայանը փակ է, ճանապարհները փակ են։ Երուսաղեմից դուրս գալն անհնար է։ Առանց այն էլ Երուսաղեմում հայերը քիչ են, բայց գոնե մեր կյանքին վտանգ չսպառնա։ Աստված մեծ է։ Այս փորձությունն էլ կանցնենք։
Ոչ Երուսաղեմից ենք կարողանում դուրս գալ, ոչ էլ Երուսաղեմ է հնարավոր գալ։ Եղբորս կինը Հայաստանում է, պետք է այստեղ գար, բայց չի կարողանում։ Անորոշ է ամեն ինչ, չգիտեմ…»։