Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

«Ղարաբաղցի հայերի հնարավոր վերադարձն իրենց բնակավայրեր» հարցը նույնպես կքննարկվի Բիշքեկում

Պուտինն ու Ալիևը վաղը կհանդիպեն Բիշքեկում։

Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարները կքննարկեն իրավիճակն Արցախի և ռուս խաղաղապահների շուրջ՝ ներառյալ նրանց հետագա գործունեության հնարավորությունը «ղարաբաղցի հայերի հնարավոր վերադարձը իրենց բնակավայրեր» ապահովելու համատեքստում. ասել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։

Երկու երկրների նախագահները վաղը կժամանեն Ղրղզստան։ Հոկտեմբերի 13-ին այնտեղ կկայանա ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստը։